Հաքերները Վրաստանի նախագահի կայքում տեղադրել են Սաակաշվիլու նկարը
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կայքի վրա կիբերհարձակման փաստով հետաքննություն. կայքում տեղադրվել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու նկարը I`ll be back («Ես կվերադառնամ») գրությամբ: Ռիա նովոստիին հայտնել են նախարարությունից:
Վրաստանի նախագահի կայքը կոտրել են այսօր: Բացի այդ, հարձակման են ենթարկվել տասնյակ այլ կայքեր, այդ թվում տեղեկատվական գործակալություն, տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների: Ներկա պահին երկրի ղեկավարի կայքը չի աշխատում:
«Ինտենսիվ ռեժիմով ընթանում է հետաքննություն: Հարուցվել է քրեական գործ»,- հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ