Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք բենզասղոց և կացին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փայտանյութն առանց համապատասխան թույլտվության հատել է Սյունքի մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը որդիների հետ։ Նրանք հայտնել են, որ ծառերը հատել են իրենց կարիքների համար:
Փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին:
Բենզասղոցները և կացինը առգրավվել են: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ