Քաղաքական 14:53 30/10/2019 Հայաստան

Վազգեն Մանուկյան. Այն, ինչ կատարվում է, խայտառակություն է

«Անկեղծ ասած՝ մեր հասարակությանն այսպես բզկտված դեռ չէի տեսել։ Իրար նկատմամբ թույնով լցված, իրար նկատմամբ մատնություններ անել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ արժեքավոր մարդկանց, օրինակ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, նկատմամբ քրեական գործեր են հարուցում, ուղղակի մարդու զարմանք է առաջանում:

«Մեր լավագույն բժիշկներից մեկի նկատմամբ, մեր պարծանքը, որով հպարտանում ենք աշխարհում, ստորակետի պատճառով՝ ճիշտ է, թե սխալ է դրել,  չեմ էլ իմանում, քրեական գործ են բացում: Արցախի պաշտպանության նախարարին են հանում, իրենց կարծիքով՝ ինչ-որ մի նախադասություն ճիշտ չի ասել, որը լավագույն նախարարներից էր»,- ասաց ՀԽ նախագահը:

Վ. Մանուկյանն ընդգծեց, որ անարժեք մարդիկ հետապնդում են շատ ավելի արժեքավոր մարդկանց, որոնց  ջանքերով այս պետությունն արդյունքների է հասել,  նրանք հիմա գտնվում են հարվածի տակ:

««Հոկտեմբերի 27»-ի գործը… Մի խայտառակություն էլ դա է: Քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձևերով,  անարժան մարդկանց ձեռքերով: Եթե դատական որոշումները վերանայելու հարց կա, խնդրեմ,  պետք է բացել, սկսել նայել, բայց այն, ինչ կատարվում է, խայտառակություն է»,- ասաց նա:

Քաղաքական գործչի խոսքով, այս պայմաններում հասարակությունը պետք է լիներ կոնսոլիդացված, Հայաստանը պետք էր դարձնել ժողովրդավարական մաքուր երկիր:

«Հայաստանի ներկա իրավիճակը չի համապատասխանում այն իրավիճակին, որում այժմ մենք գտնվում ենք: Կարելի՞ է վիճակը լավացնել: Իհարկե, կարելի է, բայց դա իշխանությունից պահանջում է կտրուկ փոխել այն քաղաքականությունը, որ իրենք վարում են երկրի ներսում՝ ազատվել հեղափոխական փրփուրից։ Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, լինում են անարժան մարդիկ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Կկարողանա՞ անել դա իշխանությունը: Չեմ իմանում: Այս հարցի լուծումը միայն իշխանությունից չի կախված, կախված է նաև հասարակությունից: Հասարակությունն ի՞նչ խնդիրներ է դնում իր առջև, ի՞նչ խնդիրներ է դնում իշխանության առջև, ո՞նց է  կարողանում ազդել իշխանության վրա», - ասաց Վ. Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի անվտանգությունն էապես կախված է նրանից, թե ինչպիսի ներքին իրավիճակ է Հայաստանում:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ համաձայնվեց լինել ՀԽ նախագահ, մտածելով որ նոր իրավիճակում իսկապես կսկսվեն նոր բարեփոխումներ, երկիրը կգնա առաջ, կարող է այդտեղ օգտակար լինել:

«Տեսնում եմ, որ երկիրն այդ ճանապարհով չի գնում: Ինչպես անհամապատասխանություն կա արտաքին աշախարհի և Հայաստանի, այնպես էլ անհամապատասխանություն կա այն խոստումներին, հույսերին, որոնք մեր ժողովուրդը կապում էր իշխանափոխության հետ, և այն ինչ -որ հիմա կատարվում է»,- ասաց ՀԽ նախագահը:

Նա նշեց, որ սուր ելույթներ է ունենում, բայց նաև խորհուրդ է տալիս իշխանություններին, թե ինչ պետք է անել:

«Իշխանությունները եթե համաձայն չեն ինձ հետ, չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահ, երբեմն ասում են, որ մինչև 2020 թվականի ապրիլի 4-ը իրավունք չունեն հանելու ինձ, նշանակություն չունի, ցանկացած պահ կարող է վարչապետը հրավիրել, ասել, որ մենք միասին չենք կարող աշխատել, նույն պահին դուրս կգամ: Բայց քանի որ այդպիսի հարց է առաջացել, կարող է ես ինքս նախաձեռնեմ մոտ օրերս հանդիպեմ վարչապետին, միասին քննարկենք՝ հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե՞ ոչ»,- ասաց Վ. Մանուկյանը:

Խոսելով իր հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին, նա նշեց, որ ան հարթակ է, որտեղ պետք է հավաքվեն բանիմաց մարդիկ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր հայացքների տեր մարդիկ՝ քննարկելու Հայաստանին վերաբերող հարցեր:

«Ոչ մի առանձին վերացրած կուսակցության չունի այն պոտենցիալը, որպեսզի այն բարդ հարցերը, որոնք կանգնած են հիմա մեր երկրի առաջ, կարողանա լուծել: Ակումբում որոշումներ չեն ընդունվում, մարդիկ հավաքվում, խոսում են: Այդտեղ շատ մարդկանց կարող եք հանդիպել՝ նոր իշխանության կողմնակիցների, դեմ եղողների: Դա ինձ չի հուզում», -ասաց Վ.Մանուկյանը:

Նա նշեց, որ լավ չի հասկանում հների ու նորերի բաժանումը. «Ամեն մարդու պետք է վերաբերվել անհատապես, չասել, որ սրա հետ է եղել, վատ է, սրանց հետ է՝ լավն է»:

Հարցին՝ ինչպե՞ս էիք պատկերացնում Հայաստանը հեղափոխությունից 1,5 տարի հետո, նա նշեց, որ այն, ինչ իրականացավ, հույսեր արթանացան, որ իսկապես կարող են նոր փուլի մեջ մտնել, գնալ առաջ, հասարակությունը կոնսոլիդացվի, մաքուր հասարակություն դառնա, իրար նկատմամբ վստահություն առաջանա:

«Անկեղծ ասած, ես հիասթափվել եմ, որովհետև այդ ճանապարհով չգնացինք ու մինչև հիմա դեռ…
Շատ դժվար է լինելով ընդդիմադիր, հեղափոխական գործիչ՝ դառնալ պետական գործիչ: Այդ անցումը ես դեռ չեմ տեսնում Հայաստանում»,- ասաց Վազգեն Մանուկյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}