«Այսօր պատգամավոր ունենք ավելի շատ թռնում է, քան՝ քայլում». Գևորգ Պետրոսյան
«Պետք է այնպիսի մեխանիզմ մշակել, որ պատգամավորը հաշվետվություն տա իր գործուղման արդյունքի վերաբերյալ»,- «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ԱԺ աշխատակազմի ծրագրային ֆինանսավորման ներկայացման ժամանակ դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Չեմ ուզում անձնավորել, անուններ տալ, դա չէ խնդիրը, բայց այսօր պատգամավոր ունենք ավելի շատ թռնում է, քան՝ քայլում։ Մարդիկ հարցնում են՝ այդ մարդը, այդքան գնում ման է գալիս, ըմբոշխնում ամառային երեկոների հաճույքը, այդ մարդու բերած օգուտը այս երկրի համար ո՞րն է»,- ասաց նա։
Տիգրան Գալստյանը պատասխանեց. «Իմ կողմից նման սահմանումներ տալը սխալ կլինի և պատգամավորի գործուղման արդյունքը գնահատելն իմ լիազորությունների շրջանակում չէ: Ինձ տրված է ապահովել գործուղումը, բայց որակը, արդյունքը արդյո՞ք իմ լիազորությունների շրջանակում է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին