Աշտարակի ոստիկանները հայտնաբերեցին 1000 դոլար գողացած կնոջը
Ոստիկանության Աշտարակի բաժնում հոկտեմբերի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, մի կին հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Տիգրան Մեծի փողոցում գտնվող խանութում պայուսակից գողացել են հազար դոլար:
Ոստիկանության հաղորդմամբ, ոաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում` տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Աշտարակի Արցախի թաղամասում բնակվող 43-ամյա մի կին: Նույն օրն իր տնից նա բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: