Հրաձգություն է տեղի ունեցել Ֆրանսիայի բարերից մեկում. կան վիրավորներ
Անհայտ անձը կրակ է բացել Ֆրանսիայի Մարսել քաղաքի բարերից մեկի այցելուների ուղղությամբ։ Այս մասին գրել է Ռեգնում-ը։
Հաղորդվում է, որ տղամարդը մոտոցիկլետով մոտեցել է բարին, հրազենից մի քանի կրակոց արձակել, այնուհետ դիմել փախուստի դեպքի վայրից: Կրակահերթի արդյունքում տուժել է 6 մարդ, նրանք հոսպիտալացվել են: վիրավորներից մեկի վիճակը ծանր է:
Ոստիկանությունն աշխատում է դեպքի վայրում՝ պարզելու դեպքի հանգամանքներն ու հանցագործի ինքնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում