Սպորտ 15:16 01/11/2019 Հայաստան

Բացվեց օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մահարձանը

Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այսօր բացվեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի ռեկորդակիր, 1980 թվականի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մահարձանը:  Աշխարհահռչակ ծանրորդը մահացել է մեկ տարի առաջ՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին:

Մահարձանի բացմանը ներկա էին Յ. Վարդանյանի ընկերները, հարազատները, մարզական աշխարհի ներկայացուցիչները:

Արձանը ստեղծել է քանդակագործ Դավիթ Մինասյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բրոնզե կիսանդրին ստեղծել է 2-3 ամսում, այդ ընթացքում հաճախ հանդիպել է ընտանիքի անդամների հետ:

«Մենք փորձեցինք ստանալ Յուրի Վարդանյանի երիտասարդի կերպարը,  երբ նա դարձավ օլիմպիական չեմպիոն, ազգի հերոս: Փորձեցինք պատկերել ոչ պարզապես  մարզիկ, օլիմպիական չեմպիոն, այլ ստեղծել լեգենդար, առասպելական կերպար, որ մտավ ժողովորիդ մեջ ու այդ ժամանակ ասում էին այսօրվա մեր Սասունցի Դավիթն է: Փորձեցինք հաղթողի մեծահոգի ժպիտը, դեմքի արտահայտությունը ստանալ: Հենց այդ ժպիտով, ինչ որ տեղ մի քիչ նատուրսալիստական, լուսանկարից մի քիչ շեղումներով՝ փորձեցինք առավել առասպելական, լեգենդար տպավորությամբ քանդակ ստեղծել»,- ասաց քանդակագործը:

Դ. Մինասյանը նշեց, որ  ժպիտը նաև պահեցին ՝ չտխրեցելու արձանը:

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ասաց, որ միայն Յուրի Վարդանյանի անունը լսելիս՝ մարդ հպարտություն է ապրում, նա այն մարզիկն է եղել, որ Հայաստանի պատմության, սպորտի պատմության մեջ մեծ հետք է թողել:

«Մեկ տարի է  մեզ հետ չէ, բայց նրա անունը շարունակում է հնչեղությամբ ապրել մեզ հետ, նրա վաստակը, նվաճումները շարունակելու են կրթել սերունդներ, երիտասարդներին, ովքեր իրենց առջև նպատակ են դնում նմանվել նրան:

Նրա ավանդը, ներդրումը մեծ է եղել հայկական ծանրամարտի զրագացման գործում:  Յուրի Վարդանյանը համաշխարհային անունն է, ոչ միայն հայերինս է, այլ ողջ աշխարհինն է»,- նշեց փոխնախարարը:

Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանն անձնապես ծանոթ է եղել Յուրի Վարդանյանի հետ, շփում են ունեցել իրար հետ:

«Մեր տներն իրար մոտ էին գտնվում: Միշտ շփվել եմ նրա հետ, սպորտային հարցերով խորհուրդներ էր տալիս: Նա կարողացել է իր փորձը փոխանցել մեզ, իր խորհուրդները մեզ շատ են օգնել: Նրա ներկայությունն արդեն ինձ համար մեծ ոգևորություն էր»,-  ասաց նա:

Լեգենդար մարզիկը, Տ. Մարտիրոսյանի խոսքով,  համեստ անձնավորություն էր, կարողանում էր իր փորձը ճիշտ ներկայացնել ու փոխանցել երիտասարդներին:

Հարցին՝ արդյո՞ք այսօրվա հայ մարզիկները կարող են կրկնել նրա հաջողությունները, Տ.Մարտիրոսյանն ասաց. «Մեր երիտասարդները մի 10-15 օր առաջ ցույց տվեցին մեր կարողությունները: Երկու աշխարհին չեպիոն ունեցանք: Սիմոն Մարտիրոսյանը դեռ 22 տարեկան է, արդեն երկու անգամ աշխարհի չեմպիոն է դարձել: Մյուս տարի օլիմպիական խաղերն են, սպասում ենք, որ հաղթանակով կվերադառնան: Եթե մեր Սիմոնը շարունակի նույն տեմպերով մարզվել, չթուլացնի, սպորտային հաջողություններն էլ իր հետ լինեն, հուսանք, կկարողանա  Յուրի Վարդանյանի հաջողությունները կրկնել»:

Յուրի Նորայրի Վարդանյան ծնվել է 1956 թ. հունիսի 13-ին Գյումրիում։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։

1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։

1970 թվականից իր հորղեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով։ 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։

1980 թվականին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։

Հաջորդ տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի։ 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց աշխարհի առաջնությանը։ Նույն թվին նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ։

1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ։ Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։

2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այդ պաշտոնում աշխատեց մինչև 2017-ի նոյեմբերը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}