Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվել
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, իրացնելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 1-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց փողոցից բերման են ենթարկել քաղաքացի Վ. Մ.-ին։
Վերջինիս մոտից անձնական զննությամբ առանձնացված փաթեթներում հայտնաբերել են 20,47 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայից 35,85 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Համաձայն քրեակատարողական հիմնարկի օպերատիվ տվյալների՝ քաղաքացին պատրաստվում էր Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերոնշյալը փոխանցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ն. Դ.-ին։
Կատարվում է հետաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին