ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտների հետազոտությունը՝ մամուլում փակ հաստատություններում հիմնախնդիրների լուսաբանման մասին
«Փակ հաստատություններում մարդու իրավունքների լուսաբանման հիմնախնդիրները արդի հայ մամուլում» թեմայով հետազոտությունն իրականացրել են ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտները։ Հետազոտության արդյունքներն այսօր ներկայացվեց «Մեդիա կենտրոնում» կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
ԵՊՀ դասախոս, հետազոտության ղեկավար Արման Ղարիբյանը նշեց, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն ավարտական կուրսում հետազոտություններ են անցկացնում արդիական թեմաներով. «Հետազոտությունն անցեն են կացրել Մարիամ Ավետիսյանն ու Ռաֆ Ենգիբարյանը։ Բնականաբար հետազոտության կարճ ճամանակահատվածում ամբողջ մեդիադաշտ ծածկել չէինք կարող, հեռուստաընկերություններն ու ռադիոները չենք հասցրել ուսումնասիրել, բայց տպագիր ու առցանց մամուլից որոշակի քանակ ունենք, որպեսզի կարողանանք եզրակացություններ անել»։
Հետազոտող Մարիամ Ավետիսյանը հայտնեց, որ հետազոտության ընթացքում որպես ժամանակահատված վերցրել են 2017-18 թվականները. «Ընդհանուր առմամբ ներկայացված են տասը տպագիր ու առցանց լրատվամիջոց, որնց թվում են Hetq.am-ը, News.am-ը, A1plus.am-ը, Lragir.am-ը, Azatutyun.am-ը, «Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Առավոտը» թերթերը։ Կայքերի անդրադարձը ոլորտին եղել է 580 հրապարակման տեսքով, այստեղ ամենաշատ հրապարակումները վերաբերել են ՔԿՀ-ներին՝ 300 հրապարակում, որոնց հաջորդել է բանակի մասին հրապարակումները՝ 218»:
Նա նշեց, որ ամենաքիչ անդրադարձը եղել է հոգեբուժական հաստատություններին։
Ինչ վերաբերում է տպագիր մամուլին՝ նա նշեց, որ հիմնական ուշադրությունը նրանք դարձրել են հատուկ դպրոցներին, ծերանոցներին ու մանկատներին։
«Հետազոտության ընդհանուր արդյունքում մենք մի երզակացության եկանք, որ չնայած քանակապես լրատվամիջոցները ներկայացրել էին որոշակի հրապարակումներ, բայց այնուամենայնիվ կար նախաձեռնողականության պակաս»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում