Երևանի «թոքերի վերականգնումը» հետաձգվել է
ՓՄՁ համագործակցության ասոցիացիան նախապես հայտարարել էր, որ այսօր կազմակերպում է ծառատունկ՝ «Վերականգնում ենք Երևանի թոքերը», հաշվի առնելով ծառերի դերը առողջ կյանքի, թթվածնի, ածխաթթու գազի և խոնավության հավասարակշռված պարունակության ապահովմանը օդում, որը մենք շնչում ենք։
«Մենք ուզում ենք ցույց տալ ծառերի և անտառների կարևորությունը շրջակա միջավայրի պահպանման գործում և աջակցել ծառահատումների դեմ պայքարին կոնկրետ գործողություններով։ Կոչ ենք անում բոլորին հաշվի առնել ծառատունկի կարևորությունն ու դերը Երևանի կյանքում և ընդհանուր ուժերով զարգացնել և պահպանել այդ կարևոր էկոհամակարգը»,- նշված էր ասոցիացիայի հայտարարությունում։
Panorama.am-ը հետաքրքրվեց ՓՄՁ ասոցիացիայից, թե ինչպես է ընթանում ծառատունկը: Պարզվեց, որ այսօր չի կայացել այն ու հետաձգվել է մինչ գարուն:
«Ծառատունկի համար առանձնացված տարածքում հողային և ոռոգման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և ծառատունկի կազմակերպման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ համագործակցող պետական կառույցների հետ որոշում է կայացվել կազմակերպել ծառատունկը 2020թ․ գարնանը: Այսուհետ ևս ակնկալում ենք ակտիվ մասնակցություն քաղաքամայր Երևանն ավելի կանաչ դարձնելու և շրջակա միջավայրի պահպանությունը Երևանի «թոքերի մաքրմամբ» իրականություն դարձնելու պատասխանատու գործում»,- հայտնեցին ՓՄՁ համագործակցության ասոցիացիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները