ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում. Դավիթ Անանյան
«Վերին Լարսի մաքսակետում ներկայացուցչի հարցն արդեն կարգավորված է»,- այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
«ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնությունը եղել է, այնուհետև դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորվել են, պետք է թեկնածուի հարցը քննարկենք և շուտով հայկական կողմը ներկայացուցիչ կունենա Վերին Լարսի անցակետում»,- ասաց Անանյանը։
Նշենք, որ Վերին Լարսում վերջին ժամանակահատվածում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրներ են առաջացել։
Հարակից հրապարակումներ`
- Վարորդների պնդմամբ՝ Վերին Լարսում ռուս մաքսավորները կաշառքներ են պահանջում. Արման Բաբաջանյան
- ԵԱՏՄ խորհրդի նիստում բարձրացվել է Լարսում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը
- Լարսում դիտվում է ստեղծված կուտակումների նվազման միտում
- Դեսպանություն. Լարսում բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ
- Փաշինյան. Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան