Հասարակություն 14:28 04/11/2019 Հայաստան

«Մենք պանծացնում ենք հարձակողական շարժումը, ոստումը, ապտակը և բռունցքը», «Կորչի´ կինը»

Բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մետրոյում բեմադրվել էր 1920-ականներին ծաղրուծանակի ենթարկված Աբովի ու Վշտունու պոեզիան. մեկ դար անց ռեակցիան չի փոխվել

Մետրոյում տեղի ունեցածը, որը ոմանք բարձր արվեստ ու ներկայացում են համարում, մեծամասնությունն էլ ոռնոց ու գոռոց է որակում, դեռ չի իջել ֆեյսբուքյան քննարկման թատերաբեմից: Ինչպես նշեցին կազմակերպիչները այն անուն էլ ուներ, կոչվում է «ՀուԶանք ու Զանգը», որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։ Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։

Այդ պոեզիայով վարակվել, հետո մեղա էր եկել Չարենցը
Ովքե՞ր են Աբովն ու Վշտունին: Հարցեր, որոնք ոչ միայն չքննարկվեցին, այլև դերասանաական կազմի վրա թափված ադամանդե զմրուխտը` «զելյաոնկան» ստվերեց դրանց: Իրականում Վշտունին ու Աբովը նախորդ դարի 20-ականների միջակություններն են, ովքեր ոչ միայն հետք չեն թողել հայ պոեզիայի զարգացման հարցում, այլև ժամանակակիցների ու շատ շատերի պմդմամբ հնարավորինս փորձել են իրենց գրվածքներերով այլանդակել, փչացնել ու եղծել հայ դասական գրականությունը: «Երեքի դեկլարացիա» գործի մասին դեռևս հպանցիկ դպրոցում ենք անցել` Չարենցի բանաստեղծությունն ուսումնասիրելու շրջանում ու հենց այդ դասագրքում էլ առաջին ու վերջին անգամ կարդում ենք, որ չարենցյան վաղ շրջանի վրա մեծագույն ազդեցություն են թողել Ազատ Վշտունին ու Աբովը, ովքեր ոչ միայն ժխտում էին հայ դասականներին, այլև մոլորության մեջ էին գցել Չարենցին, ով ստեղծագործական փնտրտուքի լուրջ ու անկումնային փուլում էր ու միասին կազմել էին «Երեքի դեկլարացիան», որը այնքան ճանաչում ու ընդգրկում չունեցավ էլ, որ համարվեր հայ պոեզիայի խայտառակություն կամ ամոթ: Այն քննարկվեց ու քննադատվեց գրական շրջանակներում, քանի որ Աբովն ու Վշտունին համեստ գրական օժտվածությամբ միջակություն էին, իսկ Չարենցի հանճարի աստղը դեռ Պառնաս չէր հասել: Կտրրեք իմ գլուխը պրոֆեսոր, դրեք մեկ ուրիշը. չձևավորված բանաստեղծական սաղմ

«Մեր մուսան էլեկտրիկն է»,-հպարտ ասում էր Վշտունին` իրեն համարելով նորօրյա Դանթե` ժխտելով Դանթեին, Տերյանին ու Թումանյանին: «Անցել է րաֆֆիների, թումանյանների ժամանակը»,-մտածում էին նրանք` ասպարեզ բերելով մարմնական, սեռական ու սանձարձակ գրվածքների կույտ, որոնք ոչ միայն անմշակ ու գռեհիկ էին, այլև տարբեր ազդեցություններ էին կրում ֆուտուրիստական գրականությունից, ընդ որում սխալ ու թերըմբռնված ազդեցություն: Անգամ ֆուտուրիստ գրողները կարող էին անխնա քննադատության ենթարկել այդ մարդկանց թուղթ մրոտելը: Ցավալի է, որ Չարենցը միացավ նրանց, սակայն ինչպես գիտենք այդ միացումն ու առավել ևս ոգևորությունը շատ կարճ տևեց, ինչին հաջորդեց Չարենցի «Տաղարանը» ժողովածուի ստեղծումը` «Ես իմ անուշ Հայաստանի» բնաբանով, ինչը ոչ միայն մեղքերի քավության լավագույն ձևն էր, այլև ազդարարում էր չարենցյան ինքնաորոնման ճշմարիտ հանգրվանը ու ցույց էր տալիս, որ նա այլևս կապ չունի Վշտունու ու Աբովի հետ:

«Հուզանքն ու զանգը» ու քննադատի մաշված կոշիկը
«Հուզանքն ու զանգը» բանաստեղծություն է, որը գրել է Ազատ Վշտունին: Գրաքննադատ Հարություն Սուխությանն օրինակ ցավով է նշում, որ պրոլետարաիական գրականություն ստեղծելու մարմաջով տառապող Վշտունին այդպես էլ բանաստեղծ չդարձավ` նրա տվյալ բանաստեղծության մասին ասելով, որ զանգը կար, իսկ հուզանքը այդպես էլ չգտնվեց: «Եթե իմ մաշված կոշիկը արվեստ կդառնա, Վշտունու կռռանքն ու զռանքն էլ պոեզիա կդառնան»,-գրում է Սուխությանը: Նա նաև չի խնայում Աբովին` գրելով. «Աբովը հանել է արվեստի ատամները»: Այսպիսի անատամ բանաստաղծներ էին այդ երկուսը իրենց ժամանակին: Նրանք այդպես էլ պոպուլյար չդարձան ու մնացին ստեղծագործական փնտրտուքների մեջ` չգտնելով ոչ իրենց, ոչ էլ իրենց առաքելությունը հայ պոեզիայի զարգացման գործում:

Այստեղ զավեշտալին այն է, որ մեր օրերում ձեռք մեկնած և վերակենդանացնելու փորձեր արած «արվեստագետները» ուշադրություն չեն դարձրել նրան, որ իրենց ոգեշնչած գրողները ժխտում են նաև հայրենիքի գաղափարը` վստահ լինելով, որ ազգայինն ու համամարդկայինը հակասում են մեկմեկու: Ի՞նչն է եղել պատճառը իրենց ժամանակն ու ձայնը նման բեմադրության վրա ծախսելու, գուցե պատասխանեն կազմակերպիչները, ովքեր փաստորեն կարողանում են ոգևորվել միջակություններից, նրանցից, ովքեր ժամանակին հայտարարել են. «Ներկա հայ բանաստեղծությունը թոքախտավոր է և անխուսափելիորեն դատապարտված է մահվան։
Մենք հանդես ենք դալիս որպես ախտահանողներ։
«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը»:

Ի՞նչ է ֆուտուրսիտական գրականությունը
1909 թ. փետրվարի 20-ին Ֆ. Տ. Մարինետտին Փարիզում հրատարակում է «Ապագայապաշտության հանգանակը», որով ծնունդ է տրվում 20-րդ դարի արվեստի ամենածավալուն հոսանքներից մեկին՝ ապագայապաշտությանը (ֆուտուրիզմ)։

«Առասպելաբանությունն ու միստիկան արդեն անցյալ են։ Մեր աչքի առջև ծնունդ է առնում նոր կենտավրոսը՝ մարդը մոտոցիկլի վրա, իսկ հրեշտակները երկինք են խոյանում սավառնակների թևերին», «Կեցցե՜ պատերազմը. միայն այն կարող է մաքրել աշխարհը», «Մենք ուզում ենք քանդել թանգարանները»։ «Մենք պանծացնում ենք հարձակողական շարժումը, ոստումը, ապտակը և բռունցքը», «Կորչի´ կինը». ահա մի քանիսը Մարինետտիի գաղափարներից, որոնց շնորհիվ շատ արագ նրա շուրջն են համախմբվում բազմաթիվ արվեստագետներ։ Խելահեղ արագությամբ զարգացող կյանքի ետևից հասնելու համար ապագայապաշտները կոչ են անում դեն նետել անցյալի ամբողջ մշակույթը, այրել գրադարանները, հրաժարվել գեղագիտական սկզբունքներից, ուղղագրությունից, քերականությունից, թեմաներից, երգել քաղաքային կյանքը, շարժումը, գործարանները, փոխադրության նոր միջոցները, բնազդը, ուժը… Նրանք հավակնում են արվեստը սկսել իրենցով։

Իտալական ավանդության և ավանդապաշտության դեմ ըմբոստությունն արագորեն ծավալվում է և ընդգրկում մյուս եվրոպական երկրները՝ հասնելով մինչև Ռուսաստան՝ ծնունդ տալով բազմաթիվ ճյուղավորումների ու խմբակների»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Ադրբեջանը շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքները մերժող առավելապաշտական դիրքորոշումներով. ԱԳ նախարար
ԱԳ նախարարը և Հվ Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպման ընթացքում անդրադարձան Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
20:21
HSBC- ն կրճատում է 35,000 աշխատատեղ՝ շահույթի կրճատման պատճառով
HSBC հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կկրճատվի 35,000 աշխատատեղ՝  անցյալ տարի բանկի շահույթիմեկ-երրորդով նվազումից հետո: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խորհրդակցություն ՔԿ-ում՝ բանակում մահվան դեպքերի կապակցությամբ քննվող քրգործերի մասին
Այսօր  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:10
ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը
ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԸՀ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել
Փետրվարի 18-ին, ժամը 17:39-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Պետդուման թույլ է տվել օգտագործել նացիստական խորհրդանիշներ
Պետդուման վերջին ընթերցմամբ հաստատել է  մի օրենք, որը բացառում է վարչական պատասխանատվությունը նացիստական խորհրդանիշների օգտագործման...
Աղբյուր` Panorama.am
19:58
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է
Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Քննարկում՝ «Հին Երևանի»,Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի խնդիրների մասին
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Լիբիայի Ազգային բանակը» թուրքական նավ է ոչնչացրել
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ռմբահարել է զենք-զինամթերք...
Աղբյուր` Panorama.am
19:47
Տոկիոյում փորձարկվել է օլիմպիական ջահի փոխանցավազքի արարողությունը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում փորձարկվել է օլիմպիական ջահի փոխանցավազքի արարողությունը: Դրան ականատես են եղել  բազմաթիվ մարդիկ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:42
ՔԿ-ն ավարտել է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի առերևույթ չարաշահումների քրգործի նախաքննությունը
Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ 2019 թվականի հուլիսին հարուցվել էր...
Աղբյուր` Panorama.am
19:37
Վրացական շուկան արդեն կորցրել ենք,հաջորդը՝ իրանականն է.փորձագետը՝ էներգետիկ ոլորտի մասին
 Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է Հայաստանի էներգետիկ ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Էլթոնը Ջոնը ձայնը կորցնելուց հետո շարունակում է համերգները Նոր Զելանդիայում
Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը չի չեղարկի Նոր Զելանդիայում նախատեսված առաջիկա համերգներն այն բանից հետո, երբ նախօրեին Օքլենդում ելույթի ժամանակ կորցրել...
Աղբյուր` Panorama.am
19:22
«Բարսելոնան» ընդդեմ Մեսսիի սոցցանցում արշավ է կազմակերպել
«Բարեսելոնա» ակումբը սոցիալական  ցանցերում ի աջակցություն  ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեոյի և ընդդեմ թիմի ավագ Լիոնել...
Աղբյուր` Panorama.am
19:19
ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Թուրքան բացահայտել է Իդլիբի հարցում ՌԴ հետ բանակցությունների արդյունքները
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ներկայացրել է  թուրք-ռուսական երկօրյա բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:07
Զբոսանավում երկրորդ ռուսաստանցին է վարակվել կորոնավիրուսով
Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի ուղևորներից ևս մեկ ռուսաստանցին է վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Կցուցադրվեն ավետարանական թեմայով մանրանկարներ
Փետրվարի 22-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Գոհար Հակոբյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Մասունք...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արցախում անդրադարձ է կատարվել կապի հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Բրիտանիայում հեղեղներ են
Երկու շաբաթ շարունակվող ուժեղ «Դեննիս» փոթոիկի պատճառով Մեծ Բրիտանիայում քաղաքներն ու գյուղերը տուժել են հեղեղներից ու...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ռուսական կողմում կա կուտակված 250 բեռնատար.ՌԴ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 18:21-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ռուս բժիշկները փրկել են 495 գրամ քաշով ծնված երեխային
Միտիշինսկոյ հիվանդանոցի բժիշկները փրկել են 495 գրամ քաշով վաղաժամ ծնված փոքրիկի կյանքը։ Այս մասին գրում է ria.ru-ն։ Նշվում է, որ երեխան...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում.վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:17
Քննարկվել է «Սնանկության մասին» բարեփոխված օրենքը
Բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել
Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ ազատ է արձակվել  «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ջեֆ Բեզոս․ աշխարհի ամենահարուստ մարդը 10 միլիարդ դոլար է խոստանում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 միլիարդ դոլար տրամադրել՝  կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Բեզոսը նշել է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Արման Բաբաջանյան. Չափազանց հիասթաված եմ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից
ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն իր անմիջական մեղավորությունն ու պատասխանատվությունը չի համարում վերջին շաբաթներին բանակում տեղի ունեցող սահմռկեցուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սինգապուրում կորոնավիրուսի կարանտինի ռեժիմը խախտողները կբանտարկվեն
Սինգապուրում իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Չինաստանից վերադարձած քաղաքացիների այն համար, ովքեր կխախտեն տնային կարանտինի ռեժիմը։...
Աղբյուր` Panorama.am
17:43
Թուրքական լրատվամիջոցը շփոթել է Երևանի ու Աղր քաղաքի համայնապատկերները
Հեղինակավոր «Forbes» ամսագիրը, ըստ ապրելու ու բիզնեսի հարմարավետության, դասակարգել է Թուրքիայի գրեթե բոլոր նահանգների կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}