Իրավունք 16:10 05/11/2019 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ ցուցմունքդ լավը չի, մի քիչ փոխի, ամոթից կմեռնեմ

«Համոզված եմ, որ այս դահլիճում նստած բոլորը լավ գիտակցում են, որ ինձ կալանքի տակ պահելու ոչ հիմքեր կան, որ պայմաններ»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, սա ուղղակի հետևանք է Հայաստանում մի գործընթացի, որն իրեն  թիրախավորել  է որպես նշանակված մեղավոր այս ամբողջ գործընթացում:

«Այս ամենը հասկանում եմ, հատկապես այս վերջին իրադարձությունների հետ կապված, նաև Սահմանադրական դատարանի շուրջ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ  Ֆեմիդայի կշեռքի վրա մի կողմից դնում են իրենց խոցելիությությունը իշխանություների, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ մյուս թևի վրա դնում են իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը: Ուղղակի մարդիկ պետք է հիշեն, թե վերջին անգամ երբ են իրենց տանիքը նորոգել, վերջին անգամ միգուցե մի 5 տարի առաջ սառնարան են առել, որի կտրոնը պահել են, թե ոչ, վաղը  մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ ձև չի կարողանալու տալ: Ցավոք սա է իրականությունը»,- նշեց նա:

Ռ. Քոչարյանի խոսքով,  կան շենքեր, դատավորներ, դատախազներ, այս ամենը ինչ կոչվում է  արդարադատություն, բայց չկա ինքը՝ արդարադատությունը,  իր նկարագրած թեմայում արդարադատություն գոյություն չունի:

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ իր համար մի քիչ տհաճ է կանգնել այստեղ, փորձել համոզել, որ փախնելու, խոչընդոտելու մտադրություն չունի:

«Իմ կենսագրության հետ չի բռնում: Դահլիճի այս թևում նստած մարդկանցից ոչ մեկը (գործով անցնող՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գևորգյան) ոչ  փախնող են, ոչ խոչընդտող, մարդիկ իրենց ողջ կյանքում առաջնորդվել են  միայն իրենց արժանապատվությամբ և հայրենասիրությամբ:

Իրոք, ստիպված պետք է կրկնեմ՝ չեմ խոչընդոտելու, մտադրություն չունեմ  խուսափելու արդարադատությունից: Ամենից շատն եմ շահագրգռված այս արդար դատավարության մեջ: Քանի որ ձեր անցած որոշման մեջ նշել եք, որ խուսափելու ռիսկերը չկան, բայց նվազ չափով մնացել են, հիշեցնեմ ուղղակի, որ խոչընդոտելու սուբյեկտը  նաև չկա: Գործի բնույթն այնպիսինն է, որ այդ սուբյեկտը չկա: Ես չեմ կարող 10 տարի անց իմ հրամանագիրը փոխել արտակարգ դրություն մտցնելու մասին: Այո, ստորագրել եմ: Չեմ կարող փոխել նաև այդ հանդիպումը: 14-15 ցուցմունքից գրեթե բոլորի հետ, բացի մի մարդու մի նախադասությունից,  համաձայն եմ: Չեմ  պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ գիտես, ցուցմունքդ լավը չի, արի մի քիչ փոխի, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ։

Հիմա այդ Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է, նայեք ոնց եք անում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:56
Այսօր այդ ապրելու իրավունքը կերտում են տղաները, ովքեր անգամ չեն հասցրել սիրահարվել. Գայանե Աբրահամյան
«Ացախում տեսել եմ հերոսների անգնահատելի սխրանքներ և նվիրվածություն և դրա կողքին՝ նաև դավաճանների և դասալիքների հանձնվողականության...
Աղբյուր` Panorama.am
15:48
Այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը. Արցախի ՄԻՊ
Թշնամին այսօր ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ:
Աղբյուր` Panorama.am
15:47
Խորհրդարանն ընդունեց «Աշխարհազորի» մասին և այլ օրենքներ
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական նիստը այսօր առավոտյան չկայացավ, քանի որ քվորում չկար։ Խորհրդականները որոշել...
Աղբյուր` Panorama.am
15:42
Էջմիածնում տագնապի ազդանշանը կրել է փորձնական բնույթ. քաղաքապետարան
Էջմիածնի քաղաքապետարանը հայտնում է.  «Հարգելի քաղաքացիներ, Տագնապի ազդանշանը կրում էր փորձնական բնույթ։ Անհանգստանալու կարիք...
Աղբյուր` Panorama.am
15:37
Մերօրյա հերոսական դրվագներից
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների հերթական սխրագործությունները։ «Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4...
Աղբյուր` Panorama.am
15:01
Էրդողանը մեղադրել է Պուտինին՝ Իդլիբի ճամբարների վրա հարձակվելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Սիրիայի Իդլիբ քաղաքում գտնվող ընդդիմության ուսանողական ճամբարների...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ստեփանակերտում օդային տագնապ է. ԱԻՊԾ
«Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախի Հանրապետության արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:40
Թշնամին «Սմերչ»-ով հարվածներ է հասցնում Շուշիին ու Ստեփանակերտին. ՊԲ
Արցախի ՊԲ-ն ահազանգում է՝ հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը:...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՌԴ ԳՇ նախկին աշխատակից․ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի բանակի հետ միասին 3 օրում կարող են ջարդել Ադրբեջանի զորքերին
Երեւանն ունի բավարար հիմքեր ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներից օգնություն խնդրելու՝ ադրբեջանական հարձակումները կանխելու համար: Այսպիսի տեսակետ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
14:29
ՎԶԵԲ-ը հայտարարում է կորոնոավիրուսի պայմաններում նորարար սկսնակ ընկերությունների մրցույթ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարում է առցանց մրցույթ բոլոր այն սկսնակ ընկերությունների համար‚ որոնք վերափոխել ու...
Աղբյուր` Panorama.am
14:24
Պեսկով. ԼՂ-ում մարտերը շարունակվում են, ինչն ափսոսանքի ու մտահոգության տեղիք է տալիս
Մարտերը Արցախում շարունակվում են՝ չնայած ավելի վաղ ընդունված հրադադարի մասին որոշումներին:  ՏԱՍՍ-ի հաղորդամբ, լրագրողներին ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը
Մահացել է քաղաքական գործիչ, «Համայն հայություն» ՀԿ նախագահ Գուրգեն Եղիազարյանը։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և վերջին օրերին...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ադրբեջանի հայտարարությունը, որ ՀՀ ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդային, անհիմն է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն...
Աղբյուր` Panorama.am
14:11
Դեսպան Լաքոտը վերահաստատել է ԼՂ խնդրի միմիայն խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:...
Աղբյուր` Panorama.am
14:05
Թշնամին ունի 6749 զոհ. Ինֆոգրաֆիկա
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Այսպես, թշնամին ունի 6749...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդները
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Ժնևից առաջ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ռազմաճակատում զոհվածների վարկային պարտավորությունների ներմանը նպաստող օրենքը մտել է ուժի մեջ. Ֆինանսների փոխնախարար
«Ի ուրախություն բոլորիս, պետք է նշեմ, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են իրապես օգտվել այս գործիքի ընձեռած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայոց հողի պահապանները. ֆոտոշարք առաջնագծից
ՀՀ ՊՆ-ն հերթական ֆոտոշարքն է հրապարակել առաջնագծից։
Աղբյուր` Panorama.am
13:30
Հայերը Իլոն Մասկի SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի ռեժիմի հետ արբանյակային գործարքը. TechCrunch
Արդյո՞ք SpaceX-ը պետք է լինի վարձկան՝ պարզապես ծառայություններ մատուցելով յուրաքանչյուրին, ով վճարում է։
Աղբյուր` Panorama.am
13:23
28.10.2020. Արցախի ՊԲ-ն հրապարակել է 59 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1. Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ....
Աղբյուր` Panorama.am
13:15
Համաճարակի ֆոնին՝ Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ցեղասպանական սարսափները․ Forbes
Genocide Watch-ն Ադրբեջանին շնորհել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները՝ հայերի նկատմամբ անցյալի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Հայերը ծափերով ողջունեցին Ֆրանսիայի ոստիկաններին
Հայերը ծափահարությամբ իրենց երախտագիտությունը հայտնեցին ֆրանսիացի ոստիկաններին՝ աջակցության, հասարակական կարգը պահպանելու համար։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Մենք պետք է արաբական շուկան որպես թուրքականի այլընտրանքային տարբերակ ուսումնասիրենք. տնտեսագետ
«Մենք Թուրքիայի հետ պաշտոնապես չունենք տնտեսական հարաբերություններ, և, եթե նայեք Թուրքիայի արտահանման կառուցվածքը, ապա Հայաստանի դիմաց 0...
Աղբյուր` Panorama.am
12:56
«Նվիրում Արցախին» նախագիծը՝ «Ոսկե ծիրանից»
Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում,...
Աղբյուր` Panorama.am
12:50
Շուշիում խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր
«Սմերչ»համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ. Չեխիայի երիտասարդների բողոքի ակցիան
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ․ Չեխիայի Հայ Երիտասարդական Միությունն այսպես է իր բողոքի ձայնը բարձրացրել։ Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
12:39
Հնարավորություն է տրվելու ներելու պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողների վարկերը
«Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, ինչպես նախորդ դեպքերում է եղել, այլ վարկային պարտավորությանն առհասարակ,...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}