Անջելինա Ջոլին տարհանվել է նկարահանման հրապարակից
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին տարհանվել է «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարկից: news.ru-ն, հղում անելով The Sun-ին, գրում է, որ Ջոլին Կանարյան կղզիներում անհապաղ լքել է տարածքը՝ չպայթած ռումբի պատճառով:
Դերասանուհու հետ միաժամանակ տարհանվել են բոլոր դերասանները: Նշվել է, որ ռումբը կարող է այնտեղ տեղադրված լինել տասնյակ տարիներ: Երբ դերասանները լքել են նկարահանման հրապարակը, ռումով զբաղվել են մասնագետները:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան