Իրավունք 10:18 05/11/2019 Հայաստան

Քրեական գործ է հարուցվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի ուռուցքաբան բժշկի նկատմամբ

Իրականացնելով բուժում ՀՀ-ում չհավաստագրված դեղորայքով՝ բուժաշխատողը նպաստել է սեփական ընտանիքի բիզնես շահերին՝ քաղաքացու առողջական վիճակը բարելավելու փոխարեն: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամուլի բաժինը:  

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին  հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա 2019-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Վանաձորի  Տարոնի բաժնում հարուցվել է քրեական  գործ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ քաղաքացու առողջությանը վնաս հասցնելու համար:

«2019 թ.-ի սեպտեմբերի  25-ին իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած Բ. Կ.-ն հայտնել է, որ 2018 թվականի ամռանն իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել և այդ ժամանակվանից սկսել է բուժվել «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ բժիշկ-քիմիաթերապևտ, ուռուցքաբան Ն. Ք.-ի անմիջական հսկողությամբ։ Մինչ օրս անցել է բուժման 8 կուրս, 2018 -ի դեկտեմբերին՝ նաև վիրահատվել։ Բժշկուհի Ն. Ք.-ը նրան նշանակել է դեղեր և դրանք գնելու համար ուղղորդել Վանաձորի նախկին բժշկական կենտրոնի տարածքում գտնվող իր ամուսնու դեղատուն։ Ի թիվս այլ դեղերի՝ բուժման 8 կուրսի համար Բ. Կ.-ը Ն. Ք.-ի ամուսնու դեղատնից գնել է 8 հատ «Ավաստին» դեղատեսակ՝ յուրաքանչյուրը՝ 800 դոլարով:

Բուժման ողջ ընթացքում, վերոնշյալ դեղի վրա ծախսելով բավական պատկառելի՝ ընդհանուր առմամբ 6400 դոլար գումար և չնկատելով դրական փոփոխություն իր առողջական վիճակում, 72-ամյա թոշակառուն բժշկուհի Ն. Ք.-ից հետաքրքրվում է իր նշանակած դեղերի որակով ու արդյունավետությամբ։ Նա  բժշկուհուն հայտնում է, որ տեղեկություն ունի, որ իր ամուսնու դեղատնից ամիսներ շարունակ ձեռք բերված «Ավաստին»-ը   ՀՀ-ում հավաստագրված չէ, հաստատված չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից և փաստացի գտնվում է անօրինական շրջանառության մեջ:  Բժշկուհի Ն. Ք.-ը չի հերքում այդ տեղեկությունը: Իր խոսքերի իրավացիությունը հետագայում ապացուցելու և իրավունքները պաշտպանելու նպատակով Բ. Կ.-ը որոշում է ձայնագրել իր և բժշկուհու խոսակցությունը։

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ բժշկուհի Ն. Ք.-ը քաղաքացուն պարզաբանում է, որ դեղը չունի գրանցման հավաստագիր, որովհետև հարկային դաշտ մտնելու  պարագայում քաղաքացիները,  այդ թվում և` ինքը,  ստիպված էին լինելու այն ձեռք բերել շատ ավելի թանկ գնով։ Ինչ մնում է դեղի որակին և արդյունավետությանը, Ք.-ը Կ.-ին փորձում է հանգստացնել՝ որպես երաշխիք մատնացույց անելով իր մասնագիտական երկարատև փորձն ու հեղինակությունը, վստահեցնելով, որ  բազմաթիվ  այցելուների է նշանակել «Ավաստին» դեղատեսակը, և այն դեռևս  չի հանգեցրել մահվան ելքով որևէ դեպքի։ Քաղաքացի  Բ. Կ.-ի հարցադրմանը, թե ինչու մինչև բուժումը, դեղերի արժեքից բացի, բժշկուհին իրեն չի մանրամասնել դրանց  արղյունավետությունը, որպեսզի ինքն ունենար ընտրության հնարավորություն՝  ցանկանու՞մ է բուժվել  չհավաստագրված թանկարժեք դեղորայքով, թե՞ ոչ, բժշկուհի Ք-ը պատասխանել է, որ որպես բժիշկ, իր պարտքն է համարել կազմակերպելու Բ. Կ.-ի բուժումը: Բուժման ռիսկերի մասին տեղեկացնելու պարագայում չէր բացառվում, որ նա հրաժարվեր բուժումից։

Ավելի քան պարզ է դառնում, որ բժշկուհի  Ք.-ը   սեփական ընտանիքի բիզնես շահը վեր է դասել քաղաքացու կյանքից ու առողջությունից, բարեխիղճ բուժում ապահովելու փոխարեն՝ նախընտրել  ապահովել ամուսնու դեղատան մշտական եկամուտը՝ ապօրինի ներկրված դեղերի վաճառքի հաշվին։ Ծանրութեթև անելով այս ամենը՝ իր սոցիալական ծանր վիճակի հետ անհամատեղելի մեծ ծախսերը, առողջության վերականգնման հարցում բարելավող տեղաշարժ չլինելն  ու բժշկուհու կողմից բուժման հետագա ընթացքի մասին դրական երաշխիքներ չստանալը, Բ. Կ.-ը սկսում է կասկածել իր բուժման արղյունավետությանն ու թանկարժեք  դեղերի օգտակարությանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա հարուցված այս քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ուշագրավ այլ տվյալներ ևս. մասնավորապես՝ նախաքննությանը հայտնի է դարձել, որ 2018-ի ամռանից մինչև 2019-ի գարուն ընկած ժամանակահատվածում  «Վանաձոր» ԲԿ ուռուցքաբանական բաժանմունքի կաբինետային բուժքույր Ա. Ք.-ը, Բ. Կ․-ին առաջարկել է քիմիաթերապիայի 8 կուրսերի դիմաց Ն. Ք.-ին տալ կաշառք: Բ. Կ.-ը համաձայնել է և անձամբ Ն.Ք.-ին իր աշխատասենյակում 8 անգամ տվել 15.000-ական  դրամ գումար՝ յուրաքանչյուր կուրսի դիմաց:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հողվածի համաձայն՝ ՀՀ-ում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են ՀՀ-ում։  Օրենքը հստակ սահմանում է նաև, որ գրանցման ժամանակ հաստատվում են դեղի առաջնային և (կամ) արտաքին փաթեթը, պիտակը, մակնիշը (այղ թվում՝ գունավոր պատկերների տեսքով), բժշկական կիրառման հրահանգը (դեղի ընղհանուր բնութագիրը), օգտագործման հրահանգը (ներդիր-թերթիկը) և որակի հատկորոշիչները (սպեցիֆիկացիաները)։ Նույն օրենքի 23-րդ հողվածն էլ սահմանում է, որ արգելվում է ՀՀ-ում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված դեղերի իրացումը։  

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ այս պարագայում ՀՀ-ում չգրանցված, անհայտ ծագման դեղի շրջանառությամբ զբաղվողն ու այն առողջական խնդիրներ ունեցող  անձանց նշանակողը ոչ թե պատահական մեկն է, այլ մարդ, ով  ստանձնել է  պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, տվյալ դեպքում ՝ բժշկուհի Ն. Ք.-ն:  Ստացվում է, որ նա իր մասնագիտությունն ու կոչումն ակնհայտորեն ծառայեցրել է բացառապես իր ընտանիքի բիզնես շահերի ապահովմանը՝ իրականացնելով իր մասնագիտությանը հակասող, քրեորեն հետապնդելի,  հակաօրինական արարք»,-նշված է հաղորդագրության մեջ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}