Ոստիկանությունը շարունակելու է ինքնամաքրման գործընթացը. ոստիկնապետի պաշտոնակատար
«Ոստիկանությունը շարունակելու է ինքնամաքրման գործընթացը»,- այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ նշել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
«Բազմիցս է հայտարարվել, որ ոստիկանությունում հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն ցանկացած դրսևորման հանդեպ»,- ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նշել է պատոնակատարը։
Սարգսյանն ընդգծել է, որ օրենք խախտած յուրաքանչյուր ծառայող հայտնաբերվելու և ենթարկվելու է պատասխանատվության։
Շարունակելով կոռուպցիայի դեմ պայքարի թեման՝ Արման Սարգսյանը հորդորել է ոստիկանության ստորաբաժանումներին ակտիվացնել աշխատանքը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։
Քննարկելով քաղաքացիներին մատուցող ծառայությունների մասին հարցեր՝ Արման Սարգսյանը Ճանապարհային ոստիկանության ու անձնագրային և վիզաների վարչության ղեկավար կազմին հորդորել է լինել կարգապահ ու քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ