Քաղաքական 12:17 06/11/2019 Հայաստան

Ափսոս էր հնարավորությունը. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

«Լայն զանգվածներին և նույնիսկ կրթված շերտերին  չի անհանգստացնում, որ դատարաններն  օր օրի ընդգծում են իրենց  կախյալությունը։ Չի անհանգստացնում մարդկանց հանդեպ իրականացվող ապօրինի հետապնդումները, առանց հիմքի ազատությունից զրկված մարդկանց առկայությունը, քննչականների և դատախազության  քաղաքական գործիք դառնալը, ցանկացածին կալանք տալը։  Այս ընթացքը չի ֆիքսվում։ Միշտ գործում է «դե երևի մի բան կա» ձևակերպումը։ Սրանով շատ երկրներ ու ժողովուրդներ են անցել։

Ժամանակի մի որոշակի հատվածում  այս հարցերը կարող են չանհանգստացնել, քանի դեռ խնդիրը չի թակել անհատապես քո  դուռը:  Դրանից հետո քաղաքացու մտածողությունը փոխվում է, բացվում են նրա աչքերը, շատ իրադարձությունների սկսում է նայել այլ հայացքով։ Սկսում են հարցեր առաջանալ։

Մի որոշ ժամանակ անց  անհատական հարցերը դառնալու են համընդհանուր հարցեր, համընդհանուր պահանջ՝ կանգնեցնել իրավական բեսպրեդելը, պատժել դրա պատասխանատուներին և բացել իրավական նիհիլիզմի մեխանիզմը։

Ակնհայտ է, որ հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի բացելու է այդ սխեման՝  թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ ու սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու: Իսկ այդպիսի դեպքերը բազմաթիվ են՝ դատարանների մուտքերը շրջափակելը, գործերը դատավորներին մակագրելու համակարգը որոշակի շահերի համար օգտագործելը, պարզ ասած՝ պատվեր վերցնող դատավորի ընտրությունը,  գաղտնալսմամբ հայտնի դարձած դատավորի նկատմամբ անմիջական ճնշման փաստը, ոչ ցանկալի որոշման համար դատավորի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ՍԴ որոշման անտեսումը: Այս ցանկը կարելի է դեռ շարունակել:

Սրանք ճնշման հրապարակային դրսևորումների օրինակներն էին, բայց կան ավելի խորքայինները, որոնց վերաբերյալ ևս կան բազմաթիվ անպատասխան հարցեր:
Ինչպե՞ս են պատվիրվում քրեական գործերն ու դատարանների ցանկալի որոշումները, ո՞վ է զանգում քննչական, ո՞վ է զանգում դատախազություն, ինչի՞ց ելնելով են որոշում քրգործ հարուցել սրա կամ նրա նկատմամբ՝ սանիկի, բարեկամի, քրոջ և այլն։ Ովքե՞րն են միջնորդները, ինչպե՞ս է գործում դատավորների հանդեպ ճնշումների իրականացման ստվերային համակարգը։ Ինչու՞ են մի դեպքում քննչականներն ու դատախազությունը գերակտիվ ու գերօպերատիվ, իսկ այլ դեպքերում՝ դրևորում են իրավական կուրություն։

Ժամանակի ընթացքում այս հարցերի պատասխանները  հասանելի կդառնան, դատավորները, քննիչները և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, կհարուցվեն բազմաթիվ քրեկան գործեր։

Իրականում սա պետության համար լավ ճանապարհ չէ։ Ոչինչ չէր խանգարում հեղափոխությունից հետո գնալ դատաիրավական համակարգի գրագետ բարեփոխման, բաց դա ուներ մեկ նախապայման. սեփական քաղաքական շահերի համար չօգտվել առկա որակներով  դատաիրավական համակարգի ծառայություններից։ Սա էր միակ նախապայմանը, որն էլ ցավոք չպահպանվեց։ Իսկ երբ դա չի լինում, պրոցեսները գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։
Ափսոս էր հնարավորությունը։

Հ.Գ. Մարտի 1-ի գործը դատական իշխանության համար լակմուսի ֆունկցիա է կատարում: Յուրաքանչյուր հաջորդ որոշում հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել ճնշումների և համակարգի կախյալ վիճակի վերաբերյալ: Դատավոր Դանիբեկյանի  վաղվա որոշումը ևս ցուցիչ կլինի, դատական համակարգի հիվանդության աստիճանի վերաբերյալ՝ դրա խորության, անդառնալիության...  Դատավորները ունե՞ն փոքր-ինչ ռեսուրս  պայքարել անկախ դատական համակարգի համար, թե՞ վերջնականապես հանձնվել են»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Ադրբեջանը շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքները մերժող առավելապաշտական դիրքորոշումներով. ԱԳ նախարար
ԱԳ նախարարը և Հվ Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպման ընթացքում անդրադարձան Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
20:21
HSBC- ն կրճատում է 35,000 աշխատատեղ՝ շահույթի կրճատման պատճառով
HSBC հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կկրճատվի 35,000 աշխատատեղ՝  անցյալ տարի բանկի շահույթիմեկ-երրորդով նվազումից հետո: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խորհրդակցություն ՔԿ-ում՝ բանակում մահվան դեպքերի կապակցությամբ քննվող քրգործերի մասին
Այսօր  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:10
ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը
ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԸՀ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել
Փետրվարի 18-ին, ժամը 17:39-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Պետդուման թույլ է տվել օգտագործել նացիստական խորհրդանիշներ
Պետդուման վերջին ընթերցմամբ հաստատել է  մի օրենք, որը բացառում է վարչական պատասխանատվությունը նացիստական խորհրդանիշների օգտագործման...
Աղբյուր` Panorama.am
19:58
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է
Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Քննարկում՝ «Հին Երևանի»,Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի խնդիրների մասին
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Լիբիայի Ազգային բանակը» թուրքական նավ է ոչնչացրել
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ռմբահարել է զենք-զինամթերք...
Աղբյուր` Panorama.am
19:47
Տոկիոյում փորձարկվել է օլիմպիական ջահի փոխանցավազքի արարողությունը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում փորձարկվել է օլիմպիական ջահի փոխանցավազքի արարողությունը: Դրան ականատես են եղել  բազմաթիվ մարդիկ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:42
ՔԿ-ն ավարտել է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի առերևույթ չարաշահումների քրգործի նախաքննությունը
Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ 2019 թվականի հուլիսին հարուցվել էր...
Աղբյուր` Panorama.am
19:37
Վրացական շուկան արդեն կորցրել ենք,հաջորդը՝ իրանականն է.փորձագետը՝ էներգետիկ ոլորտի մասին
 Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է Հայաստանի էներգետիկ ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Էլթոնը Ջոնը ձայնը կորցնելուց հետո շարունակում է համերգները Նոր Զելանդիայում
Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը չի չեղարկի Նոր Զելանդիայում նախատեսված առաջիկա համերգներն այն բանից հետո, երբ նախօրեին Օքլենդում ելույթի ժամանակ կորցրել...
Աղբյուր` Panorama.am
19:22
«Բարսելոնան» ընդդեմ Մեսսիի սոցցանցում արշավ է կազմակերպել
«Բարեսելոնա» ակումբը սոցիալական  ցանցերում ի աջակցություն  ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեոյի և ընդդեմ թիմի ավագ Լիոնել...
Աղբյուր` Panorama.am
19:19
ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Թուրքան բացահայտել է Իդլիբի հարցում ՌԴ հետ բանակցությունների արդյունքները
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ներկայացրել է  թուրք-ռուսական երկօրյա բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:07
Զբոսանավում երկրորդ ռուսաստանցին է վարակվել կորոնավիրուսով
Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի ուղևորներից ևս մեկ ռուսաստանցին է վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Կցուցադրվեն ավետարանական թեմայով մանրանկարներ
Փետրվարի 22-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Գոհար Հակոբյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Մասունք...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արցախում անդրադարձ է կատարվել կապի հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Բրիտանիայում հեղեղներ են
Երկու շաբաթ շարունակվող ուժեղ «Դեննիս» փոթոիկի պատճառով Մեծ Բրիտանիայում քաղաքներն ու գյուղերը տուժել են հեղեղներից ու...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ռուսական կողմում կա կուտակված 250 բեռնատար.ՌԴ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 18:21-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ռուս բժիշկները փրկել են 495 գրամ քաշով ծնված երեխային
Միտիշինսկոյ հիվանդանոցի բժիշկները փրկել են 495 գրամ քաշով վաղաժամ ծնված փոքրիկի կյանքը։ Այս մասին գրում է ria.ru-ն։ Նշվում է, որ երեխան...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում.վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:17
Քննարկվել է «Սնանկության մասին» բարեփոխված օրենքը
Բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել
Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ ազատ է արձակվել  «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ջեֆ Բեզոս․ աշխարհի ամենահարուստ մարդը 10 միլիարդ դոլար է խոստանում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 միլիարդ դոլար տրամադրել՝  կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Բեզոսը նշել է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Արման Բաբաջանյան. Չափազանց հիասթաված եմ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից
ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն իր անմիջական մեղավորությունն ու պատասխանատվությունը չի համարում վերջին շաբաթներին բանակում տեղի ունեցող սահմռկեցուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սինգապուրում կորոնավիրուսի կարանտինի ռեժիմը խախտողները կբանտարկվեն
Սինգապուրում իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Չինաստանից վերադարձած քաղաքացիների այն համար, ովքեր կխախտեն տնային կարանտինի ռեժիմը։...
Աղբյուր` Panorama.am
17:43
Թուրքական լրատվամիջոցը շփոթել է Երևանի ու Աղր քաղաքի համայնապատկերները
Հեղինակավոր «Forbes» ամսագիրը, ըստ ապրելու ու բիզնեսի հարմարավետության, դասակարգել է Թուրքիայի գրեթե բոլոր նահանգների կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}