Քաղաքական 09:21 06/11/2019 Հայաստան

Հարութ Սասունյան. Ցեղասպանության բանաձևը նշանակալից հաղթանակ է, սակայն ճշմարտությունները չպետք է անտեսվեն

Հեղինակ` Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

2019 թ․ հոկտեմբերի 29-ին ամերիկահայերը նշանակալից հաղթանակ տարան ԱՄՆ Կոնգրեսի սրահներում: 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերն հաստատող թիվ 296 բանաձևը։

Ես օգտագործեցի հաստատող եզրույթը, քանի որ ի տարբերություն բազմաթիվ հայ և ոչ հայ մեկնաբանների, առաջին անգամը չէր, որ Միացյալ Նահանգները ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։ Իրականում, սա ամերիկյան կառավարության կողմից հինգերորդ ճանաչումն էր: Ինչպես անցյալ տարիներին ես արդեն բազմիցս ասել եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1951-ին, երբ պաշտոնական փաստաթուղթ էր ուղարկել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)՝ Հայոց ցեղասպանությունը ներկայացնելով որպես ցեղասպանության օրինակ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975 և 1984 թվականներին ընդունված երկու բանաձևերով, իսկ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել 1981 թ․ ապրիլի 22-ին՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը:

Տարբեր մեկնաբանների կողմից արված սխալ մեկնաբանությունների թվում էին այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք էին.

1. «2019 թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին անգամն էր հարյուր տարում, երբ Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: Այդպես չի եղել․․․ Իրականում, թիվ 296 բանաձևի տեքստն ինքնին թվարկում է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի կողմից բոլոր նախորդ ճանաչումները և այն նկարագրում է որպես հաստատում, այլ ոչ թե ճանաչում:

2.  «Թիվ 296 բանաձևը սահմանում է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը»: Նման բան չի արվել։ Այս բանաձևը, դրան նախորդած մյուսների նման ոչ պարտադիր բանաձև է, որն արտահայտում է պարզապես Կոնգրեսի կամքը: Դա օրենք չէ և իրավական հետևանքներ չունի:

3. «Թիվ 296 բանաձևը պարտավորեցնում է Թրամփին օգտագործել ցեղասպանություն եզրույթն իր հաջորդ ապրիլքսանչորսյան ուղերձում»: Նախագահը, ցանկության դեպքում, կարող է օգտագործել այլ մեղմասացություններ՝ Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար, ինչպես ինքն ու ԱՄՆ այլ նախագահներ արել են նախագահ Ռեյգանից հետո:

4. «Թիվ 296 բանաձևը թույլ կտա հայերին դատական հայցեր ներկայացնել ԱՄՆ-ի դատարաններում Թուրքիայի դեմ՝ պահանջելով վերականգնել Ցեղասպանության ընթացքում կրած վնասները»։ Սա ճիշտ չէ։ Ինչպես վերը նշվեց, Կոնգրեսի երկու նմանատիպ բանաձևերն ընդունվել են 1975 և 1984 թվականներին, որոնք չեն օգնել հայերին ԱՄՆ դատարաններում որևէ դատական գործ շահել Թուրքիայի դեմ:

5. «Թիվ 296 բանաձևի ընդունումից հետո, եթե ԱՄՆ Սենատն ընդունի իր համապատասխան բանաձևը (Սենատի թիվ 150 բանաձև), և նախագահ Թրամփը ստորագրի այն, այն ժամանակ այդ բանաձևը կստանա օրենքի ուժ»։ Սա ճիշտ չէ, քանի որ ինչպես Ներկայացուցիչների պալատի և այնպես էլ Սենատի տարբերակները «առանձին» բանաձևեր են։ Եթե Սենատի տարբերակը նույնպես ընդունվի, ապա բանաձևը չի փոխանցվի նախագահին ստորագրման համար, քանի որ Պալատի և Սենատի տարբերակաները չեն ներկայացվել որպես «Համատեղ բանաձև»:

Այնուամենայնիվ, վերոնշյալ պարզաբանումներից և ոչ մեկը չի արվում 2019 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված թիվ 296 բանաձևն արժեզրկելու համար։ Ստորև ներկայացված են այն պատճառները, թե ինչու է այս բանաձևը նշանակալից հաղթանակ Հայ Դատի համար․ 

1. 35 տարի շարունակ Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի ընդունման փորձ կատարելուց հետո, ամերիկահայ համայնքի համար սա նշանակալից ձեռքբերում է՝ վերջապես կարողանալ նման հաղթանակ նշել։ Հնարավոր չէ շարունակ պահանջել, որ հայ հանրությունը տասնամյակներ շարունակ աջակցի մի գործի՝ առանց ժամանակ առ ժամանակ որոշակի արդյունքի հասնելու: Այս հաղթանակը կաշխուժացնի ամերիկահայերին՝ շարունակելու իրենց նվիրվածությունը Հայ Դատին և ավելի շատ աշխատել ավելի մեծ նվաճումների հասնելու համար:

2. Թեև 296 բանաձևի ընդունումը չի պարտադրում Միացյալ Նահանգների նախագահին, սակայն մեծացնում է ճնշումը նրա վրա, որպեսզի պատշաճ ձևով ճանաչի Հայոց ցեղասպանությունը ապրիլքսանչորսյան իր հայտարարության մեջ:

3. Թիվ 296 բանաձևը նաև դժվարացնում է Թուրքիայի կառավարության վիճակը՝ շարունակելու Հայոց ցեղասպանության ժխտումը:

4. Տարօրինակորեն, թիվ 296 բանաձևի ընդունմանը Թուրքիայի ղեկավարների կոշտ արձագանքները նպաստեցին թուրք ժողովրդին և ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հիշեցմանը։

5. Թիվ 296 բանաձևի ընդունման վերաբերյալ հազարավոր հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ և սոցիալական ցանցերի գրառումներ օգնեցին ավելի հանրայնացնել Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհում: Ցեղասպանությունից հետո ավելի քան 100 տարի անց, արդարության համար ճիչը դեռևս հնչում է հայերի և նրանց աջակիցների ակտիվության շնորհիվ։

6. Թիվ 296 բանաձևի ընդունումը ևս մեկ քայլ է Թուրքիայի և համաշխարհային հանրության վրա հայերի կողմից ճնշում գործադրելու պայքարում՝ հետագա քայլեր ձեռնարկելու Ցեղասպանության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար՝ չնայած ավելի  քան մեկդարյա ուշացմանը․․․

7.  Բացի պատմական իրադարձության տարեգրության ուղղումից, Ցեղասպանության բանաձևի ընդունմանն ուղղված ջանքերը քաղաքական պայքար են ամերիկահայ համայնքի և Թուրքիայի կառավարության ու նրա վճարովի լոբբիստների միջև, թե որ կողմն ավելի մեծ քաղաքական ազդեցություն ունի Վաշինգտոնում: Ճնշող մեծամասնության հաղթանակը (405 ձայն ընդդեմ 11-ի) Թուրքիայի ջախջախիչ պարտության և հայերի լիարժեք հաղթանակի ակնհայտ մատնանիշ է։

8. Տարիներ շարունակ Թուրքիայի կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնել՝ վարձելով ամերիկյան բարձրակարգ լոբբիստական ընկերություններ՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևերի հաստատումը խափանելու ձախողված փորձերի համար: Անհնարին է խեղաթյուրել ցեղասպանությունը որպես մարդկային արարք, անկախ նրանից, թե քանի միլիարդ դոլար է ծախսում Թուրքիան լոբբիստների վրա:

9. Թուրքիայի պարտությունը նաև ուղերձ է թուրքական հասարակությանը, որ իրենց վճարած հարկերը մսխվում են իրենց կառավարության կողմից`անհերքելին ժխտելու համար:

10. Ոմանք թիվ 296 բանաձևի ընդունումն պատճառաբանում էին նրանով, որ Կոնգրեսը օգտվել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերություններից: Չնայած դա ճիշտ է, բայց կան մի քանի հակափաստարկներ.
ա) Կոնգրեսը քաղաքական մարմին է. հետևաբար, նրա բոլոր քննարկումներն ու որոշումները քաղաքական բնույթ են կրում.
բ) Եթե չլինեին ամերիկահայ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի եռանդուն ջանքերը, երաշխիք չկար, որ այդ բանաձևը հայտնվեր Ներկայացուցիչների պալատի օրակարգում: Քանի որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դժգոհ էր Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիա ներխուժումից, Ներկայացուցիչների պալատը կգոհանար 2019 թ․ հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառող բանաձև ընդունելով՝ քրդերի դեմ իր բարբարոսական հարձակումների համար: Սակայն հայկական ակտիվության պատճառով Ներկայացուցիչների պալատը նույն օրը ընդունեց նաև Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
գ) Մենք չենք կարող այնքան միամիտ լինել ակնկալելու, որ որևէ կառավարություն կպաշտպանի Հայ դատը, եթե դա անելով կհակասի իր շահերին։ Միանգամայն տրամաբանական է, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը համընկնում էր Թուրքիայի նկատմամբ այլ պատճառներով Կոնգրեսի զայրութի հետ։ Փաստորեն, որքան շատ հայերը կարողանան գտնել իրենց շահերը այլ երկրների շահերի հետ համապատասխանելու պատճառներ, այնքան ավելի հաջողակ կլինեն Հայ դատի հետապնդման հարցում:

Որպես հաջորդ քայլ, ես հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատը կընդունի Սենատի թիվ 150 բանաձևը։ Սա կարևոր է, քանի որ ԱՄՆ Սենատը երբեք չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Եվ միգուցե հաջորդ տարի Հայոց ցեղասպանության բանաձևը կարող է վերանայվել, բայց այս անգամ որպես «Համատեղ բանաձև», ինչը կնշանակի, որ եթե Կոնգրեսի պալատները բանաձևն ընդունեն, իսկ Նախագահը ստորագրի այն, ապա Հայոց ցեղասպանության բանաձևը կդառնա ԱՄՆ օրենք,  և ոչ թե պարզապես «ոչ պարտադիր» բանաձև: Սա Ամերիկայի ապագա բոլոր նախագահներին պարտավորեցնելու է օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը իրենց ապրիլքսանչորսյան ուղերձներում կամ որևէ այլ առիթով։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:45
Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ես շատ մեծ հույսեր եմ կապում կանխիկի շրջանառության կարգավորման հետ կապված. թեկնածու
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Կառավարության կողմից  առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանից «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ն. Սարգսյան. Փակում են գիշերօթիկը, երեխաներին տուն ուղարկում, տալիս 77-ամյա խնամքի կարիք ունեցող կնոջ խնամակալությանը
Նոր Հաճնում նոյեմբերի 16-ին շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը իր չորս` 16-ամյա, 12-ամյա, 15-ամյա և 14-ամյա թոռների հետ: Նրանցից...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից: Որոշման մեջ ասված է....
Աղբյուր` Panorama.am
12:37
Dimum.am՝ քաղաքացիների խնդիրների հանրայնացման հարթակ, իրավունքների պաշտպանության այլընտրանքային ուղի
Տարբեր հարցերով, խնդիրներով, դժգոհություններով պետական մարմիններին դիմում գրած քաղաքացիները հաճախ ստանում են անբովանդակ պատասխաններ։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
12:26
Վրաստանում քաղաքական ճգնաժամ է՝ խոստացված սահմանադրական փոփոխությունների տապալման պատճառով
«Խորհրդարանի պիկետն անօրինական է, սակայն, այդ անօրինականության համար պատասխանատու են պատգամավորները, որոնք չաջակցեցին խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
12:14
Երևանի 2020 թվականի «աննախադեպ» բյուջեն և 2019 -ի 7 մլրդ 800 մլն թերծախսը
«Երբ ասում են՝ Երևանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցել` 26 միլիոնի չափ, ընդամենը պետությունից տրվող սուբվենցիաներն են ավելացել, այլ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Հանձնաժողովի անդամների մեկական թեկնածու են...
Աղբյուր` Panorama.am
12:00
Խաշմանյան. Հավաքականի համար կարևորագույն ֆուտբոլիստներ բաց են թողնելու Իտալիայի դեմ խաղը
Այսօր Հայաստանի ազգային հավաքականն Իտալիայի դեմ խաղում գործելու է հինգ պաշտպանով, այլ ընտրություն էլ չունեն նման իրավիճակում: Իտալական Պալերմո...
Աղբյուր` Panorama.am
11:51
Սուրեն Պարսյան. Ինչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն անդրադարձել է օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
11:45
Որքան են ՀՀ իրավապահ մարմինները դիմել ֆեյսբուքին՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու համար
2019թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 17 անգամ դիմել են ֆեյսբուք սոցիալական ցանցին՝ օգտատերերի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բելառուսի խորհրդարանն՝ առաց ընդդիմության
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի) նոր կազմում ընդդիմությունը չի ներգրավվել: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:20
Բերեզովսկին hավաքականի հետ չի մեկնել Իտալիա
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին չի կարողացել թիմի հետ մեկնել Իտալիա անձնական խնդիրների պատճառով:...
Աղբյուր` Panorama.am
11:11
Իրանագետ. Արևելյան Ատրպատականի նահանգապետը սառը ջուր է լցրել Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի գլխին
Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներն Իրանում բենզինի թանկացման հետ կապված սոցիալական բողոքի գործողություններին հավանաբար շատ են ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
11:04
ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ...
Աղբյուր` Panorama.am
11:02
«ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի համար դարձել է գերեզմանաքար»
Բունդեսթագում «Ձախ» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Նոյը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես Թուրքիան, դարձել է ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Բոլիվիայի նախկին նախագահ. Ճգնաժամը հնարավոր է վերածվի քաղաքացիական պատերազմի
Բոլիվիայում Վենեսուելայի դեսպանության անձնակազմը նախօրեին լքել է երկրի տարածքը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Վենեսուելայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աշխարհի ամենալուսանկարված գրախանութը հայտնվել է ջրի ճիրաններում
Աշխարհի ամենալուսանկարված գրախանութը՝ Վենետիկի Libreria Acqua Alta-ն, հայտնվել է ջրի ճիրաններում, սակայն, չնայած աղետալի վիճակին, աշխատում է,...
Աղբյուր` Panorama.am
10:38
Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր
Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում, բենզինի գնի բարձրացման պատճառով արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում։  112.ua-ն՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նոր Հաճընի ողբերգությունը. արդյո՞ք չորս երեխաները և ծեր կինը զոհն են նեոլիբերալ քաղաքականության. Վահան Իշխանյան
Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է. «Չորս երեխաներ և իրենց տատիկը մահացել են երեկ՝ նոյեմբերի 16֊ին Նոր Հաճընում շմոլ գազից։...
Աղբյուր` Panorama.am
10:27
«Դժվա՞ր է ուղիղ ժամը 10-ին լինել նիստերի դահլիճում». ԱԺ նախագահը՝ պատգամավորներին
Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ Այսօր կքննարկվեն և քվեարկության կդրվեն նախորդ շաբաթ ավարտին չհասցված օրենքի նախագծերը։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Նորից գնում են Բաքու՝ հարցազրույց Բորիս Նավասարդյանի հետ
Այստեղ միակ փրկությունը, երևի, այն է, որ լրագրողներն այնպիսի լուսաբանում ապահովեն, որն ընկալվի հասարակության կողմից որպես շատ կարևոր։
Աղբյուր` Panorama.am
10:15
Միայն հայ կոմպոզիտորների գործեր՝ Ջազ նվագախմբի համերգին
Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազի հայ վարպետների մասնակցությամբ կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ մեկ համերգի...
Աղբյուր` Panorama.am
09:59
Տղաներ, տուն եկեք
Իշխանություն սկսել եմ էլ չփնտրել, անհույս է։ Պաշտպանական զգացումը բայց դեռ ստիպում է ընդդիմություն փնտրել։ Ու կուսակցությունները, որ...
Աղբյուր` Panorama.am
09:37
31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել
Ֆրանսիայում նոյեմբերի 16-ին խափանվել է  ռեժիսոր Ռոման Պոլանսկու նոր՝ «Սպան և լրտեսը» ֆիլմի պրեմիերան։ Ցուցադրությունը կայանալու...
Աղբյուր` Panorama.am
09:11
Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում
Ինքնաթիռը, որում եղել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նախօրեին անսարքության պատճառով վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:00
Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը
Իրանի իշխանությունները կարգադրել են ամբողջ երկրի տարածքում 24 ժամով սահմանափակել ինտերնետի հասանելիությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝  նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}