Վրաստանի կին պատգամավորը հայտարարել է նախկին ամուսնու կողմից բռնության մասին
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սոֆիկո Կիլաձեն նախկին ամուսնու կողմից հոգեբանական բռնության է ենթարկվել։ Նրա խոսքով, երկու շաբաթ առաջ ինքը դիմել է իրավապահներին, դատական նիստ է կայացել, իր նախկին ամուսնուն սահմանափակող օրդեր է դուրս գրվել․ դատարանը մեկ ամսով զրկել է նրան պատգամավորին մոտենալու և շփվելու իրավունքից։ Այս մասին գրում է Jam News-ը։
Սոֆիկո Կիլաձեն «Վրացական երազանք» իշխող կուսակցության անդամ է, մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական կոմիտեի նախագահը։
Կիլաձեի խոսքով, իր դեպքն ապացուցում է, որ «ցանկացած մարդ, այդ թվում՝ իրավապաշտպան կամ խորհրդարանի անդամ, կարող է նման իրավիճակում հայտնվել»։
Պատգամավորն ընդգծել է, որ չի ուզում իր գործի մասրամասների մասին հանրային կերպով խոսել։
«Ես անհանգստանում եմ ինձ շրջապատող մարդկանց հուզական վիճակի, առողջության, իմ անչափահաս երեխայի, նրա շահերի մասին, այդ պատճառով էլ չեմ ուզում մանրամասների մասին խոսել», – հայտարարել է Կիլաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը։
Դրանից առաջ Ֆեյսբուքում արդեն տեղեկություններ էին սկսել շրջանառվել, որ պատգամավորին ծեծել է ամուսինը։ Սակայն Կիլաձեն ֆիզիկական բռնության փաստը չի հաստատում։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան