Կոշկեղենի, հագուստի գներն աճել են
2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.2%, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գրասենյակային պարագաների՝ 0.1%, կահույքի և կահավորանքի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների, ոսկերչական զարդերի՝ 0.4%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.7%, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.9%, հագուստի՝ 2.1%, տարբեր տեսակի կոշկեղենի 5.7% գնաճ:
Միաժամանակ, վառելանյութի և քսայուղերի գները նվազել են 1.1%-ով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.5%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, գորգերի և հատակի ծածկերի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են` համապատասխանաբար 4.2% և 4.0%-ով: 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` 10.0% և 9.5%, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 7.3% և 7.2% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.8% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները թանկացել են
- 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 8.3%, բանջարեղենինը՝ 9.3%-ով
- Հայաստանի սպառողական շուկայում 2019թ. հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 0.9%
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ