Ավստրալուհին ժամանակավոր կուրացել է՝ աչքին դաջվածք անելու պատճառով
Ավստրալիայի բնակչուհին աչքի վրա դաջվածք է արել և երեք շաբաթ կորցրել տեսողությունը: Ռիա նովոստին, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ Էմբեր Լյուկը մարմնի վերափոխման վրա ծախսել է 26 հազար դոլար: Աղջիկը 200 դաջվածք է արել մարմնի վրա, մեծացրել է կրծքերը, փոխել այտերի, շրթունքների և ականջների ձևը:
Լյուկը, որն իրեն անվանում է «Կապույտ աչքերով սպիտակ վիշապ», որոշել է դաջվածքի միջոցով իր աչքերի գույնը փոխել ու դարձնել իբր կապույտ: 24-ամյա Լյուկի խոսքով, դաջվածք անող վարպետը ներկը բավականին խորն է լցրել նրա աչքի մեջ, ինչը լրջորեն վնասել է: