Արա Զոհրաբյան. Հակառակ դեպքում, առաջ չենք գնա
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախկինում վատ բաներ եղել են: Մենք բոլորս էլ գալիս ենք նախկին ժամանակաշրջանից:
Նախկինում շատերը իշխանափոխության որևէ հեռանկար չտեսնելով չեն խոսել, չեն քննադատել կամ չեն բողոքել: Իշխանափոխությունը եղավ վատ երևույթները (այդ թվում՝ ազատ խոսելու վախը) վերացնելու պատճառաբանությամբ:
Հետևաբար՝
1. Ներկա ՎԱՏը չի կարելի արդարացնել նախկին ՎԱՏով.
2. Ներկայում քննադատող մարդուն, հատկապես՝ երիտասարդին, ՉԻ ԿԱՐԵԼԻ մեղադրել նախկինում չքննադատելու համար:
Հակառակ դեպքում, առաջ չենք գնա»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Կրկին թիրախավորվել է ընտանիքը
- Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի
- Արա Զոհրաբյան. Միայն ծածուկ զանգելը չէ ճնշման ձև