Բոլիվիայում ցուցարարները կտրել են քաղաքապետի մազերն ու ներկ լցրել վրան
Բոլիվիայում հակակառավարական ցույցերի ընթացքում ցուցարարները հարձակվել է Վինտոյի քաղաքապետի վրա: Կնոջ վրա ներկ են լցրել, այնուհետև կտրել մազերը: Ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանը:
Վեստի.ռու-ն գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցուցարաների շրջանում խոսակցություններ են եղել, իբր իշխանամետ ակտիվիստների հետ վեճի ժամանակ երեք ցուցարար է մահացել: Մարդկանց բազմությունը ներխուժել է քաղաքապետարան՝ «Մարդասպան» բղավելով և հարձակվել քաղաքապետի վրա:
Նրան ստիպել են հաժարականի դիմում գրել, իսկ հետո ցուցարարները թալանել և հրդեհել են շենքը: Քաղաքապետին տեղափոխել են հիվանդանոց: Նրան կյանքին վտանգ չի սպառնում: