Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ցանկանում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Նյու Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հնարավոր է առաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում, որը տեղի կունենա 2020 թվականին։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Ըստ աղբյուրի, այս շաբաթ հնարավոր է նա ներկայացնի փաստաթղթերը Ալաբամա նահանգում դեմոկրատների «փրայմերիզին» մասնակցելու համար:
Նախկին քաղաքապետի խորհրդական Հովարդ Վոլֆսոնի խոսքով՝ Բլումբերգը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում ՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու սպառնալիքի պատճառով:
«Մենք պետք է այնպես անենք, որ Թրամփը պարտվի»,- հայտարարել է Վոլֆսոնը։
Հարակից հրապարակումներ`
- Օփրա Ուինֆրին առաջարկել է Disney-ի ղեկավարին ԱՄՆ նախագահ դարձնել
- Ջոն Քերին չի առաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում
- Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին