Իրավունք 12:57 08/11/2019 Հայաստան

Քոչարյանի փաստաբան. Դատարանը վարվել է «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսների պես

«Վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ արդեն գրավի միջնորդության հարց է քննարկվել, որի արդյունքում դատարանը որոշումներ է կայացրել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Սեպտեմբերի 20-ին դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդությունը, որոշման մեջ դատարանը նշել էր, որ դատախազների այն պնդումները, թե պարոն Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, չեն հաստատվում։ Խուդոյանը նկատեց, այսինքն` հաստատվել են պաշտպանների այն պնդումները, որ խուսափելու հիմքը առկա չէ,  և դատարանը դա արել է ոչ առաջին անգամ։

«Դատավոր Դանիբեկյանն այս գործի շրջանակում կրկին հաստատել է, որ այդ հիմքը բացակայում է։ Բայց դուք տեսնում եք, որ այս գործի ընթացքում չնայած կան դատական ակտեր ու գործը քննող դատավորն էլ դիրքորոշում հայտնել է խուսափելու հիմքի բացակայության մասին, դատախազության մեր գործընկերները չգիտես ինչու շարունակում են պնդել, որ այդ հիմքը առկա է։ Մեր համոզմամբ, դա ինչ-որ իմաստով  անհարգալից վերաբերմունք  է դատարանի նկատմամբ, ինքներդ էլ տեսնում եք, մենք համաձայն չլինելով դատավոր Դանիբեկյանի դիրքորոշման հետ, այն վիճարկման առարկա չենք դարձնում ու հիմնվում ենք դատարանի կայացրած որոշման վրա»,-ասաց Խուդոյանը։

Փաստաբանը նկատեց, որ դատարանը նշել է՝ քննությանը խոչընդոտելու հիմքը նվազել է, սակայն դեռ պահպանվում է։

«Մենք դրա հետ համաձայն չենք, գտնում ենք, որ կալանավորման հիմքեր չկան, բայց հիմվում ենք դատարանի որոշման վրա և ընդունում ենք այն որոշումը, որը բողոքարկման արդյունքում չի փոփոխվել ու օրինական ուժի մեջ է գտնվում։ Սակայն դատավոր Դանիեբկայնը նշում էր, որ հայաստանյան օրենսդրությունը հնարավորություն չի տալիս խափանման ադ միջոցով՝ գրավով չեզոքացնել քննությանը խոչընդոտելու ռիսկը և այդ հիմնավորմամբ մերժել էր միջնորդությունը»,-ասաց Հ. Խուդոյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ միջնորդության մերժումից կարճ ժամանակ անց մեկ այլ գործով  Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշում կայացրեց, որ առկա իրավակարգավորումները հակասահմանադրական են, նաև հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային։

«Ներպետական օրենսդրությունը չի կարող արգելք սահմանել գրավի համար, մենք չենք կարող սահմանել, որ գրավը չի կարող կիրառել քննությանը խոչընդոտելու համար»,-նկատեց Խուդոյանը։

Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Արամ Օրբելյանն էլ ավելացրեց, որ Եվրոպական կոնվենցիան ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է ու հակասությունների դեպքում գործում է ոչ թե ներպետական օրենսդրությունը, այլ կոնվենցիան։

Խուդոյանը շարունակեց ՍԴ-ի վերոնշյալ որոշումից հետո օրենքում փոփոխություն կատարվեց, ինչի հիման վրա էլ իրենք ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերջին միջնորդությունը։ Երեկ դատարանը հրապարակեց որոշումը, որով մերժում է պաշտպանների միջնորդությունը։

«Միջնորդությունը մերժելու որոշման մեջ դատարանի պատճառաբանության մասը չկա։ Ընդամենը ցիտել է Սահմանադրության առանձին հատվածներ, ապա մեզ համար անհասկանալի կերպով նշել, որ այս պահին գրավը չի կարող բավարար միջոց լինել՝ խոչընդոտելու ռիսկը չեզոքացմելու համար։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ այս դատական նիստի ընթացքում արդեն երկրորդ անգամ խեղաթյուրված, առանց պատճառաբանությամբ Սահմանադրական դատարանի որոշումներն անտեսվում են դատարանի կողմից, ինչը հետագայում իրավական լուրջ խնդիրների հիմք է հանդիսանալու»,-մանրամասնեց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբան Օրբելյանն էլ ներկայացրեց, դատարանն արձագանգրել է՝ կա խոչընդոտ, Սահմանդրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը արձանագրել են, որ խոչընդոտը չկա, սակայն ընդհանուր իրավասության դատարանը մտածել է մի քայլ ավելի, քան իրեն պետք է, ինչպես «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսներն են մտածում՝ բա որ գնա մարդի, ունենա որդի...

«Դատարանն իր համար պետք է որոշաի՝ կամ ինքը դատարանն է, կամ դատարան չէ, դատարանը կիսաքայլեր չպետք է անի։ Իսկ քայլերը պետք է հիմնված լինեն փաստերի, հիմնավորումների վրա, լինեն պատճառաբանված»,-ասաց Օրբելյանը։

Փասաբանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված կալանքն ապօրինի է, քանի դեռ այն չի վերացվել, փաստաբանական թիմը ձեռնարկելու է բոլոր գործողությունները կալանքը վերացնելու ու Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար։

«Մեզ մեղադրում ենք, որ գործընթացը ձգձգում ենք։ Ոչ, այդ մենք չենք ձգձգում, ձգձգում է դատախազությունը, մեղադրող կողմը, պարոն Քոչարյանը հինգ ամիս եղել է ազատության մեջ ու մի փաստ չեն կարողանում բերել, որ փորձել է խոչընդոտել քննությանը»,-ասաց Օրբելյանը՝ ընդգծելով, որ իրենք նույնիսկ համոզված են, որ քրեական այս գործը վարույթ չպետք է ընդունվեր, մեղադրանքի համար հիմք չկա, ներկայացված գործողություններում հանցակազմ չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:46
ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինչո՞ւ Կառավարությունը ոչխար պահողի կողքին չէ
Մայիսի 15-ին գայլերի ոհմակը հոշոտեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքին պատկանող 122 գլուխ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում
«Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովով ձգվում է դեպի Թուրքիա, այս տարվա մայիսի կեսերից ի վեր չի աշխատում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իտալացին տուգանվել է 703 կմ / ժամ արագությամբ մեքենա վարելու համար
«Autoappassionati» պորտալը հայտնում է, որ Իտալիայի Անկոնա նահանգի բնակիչը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Տեսախցիկն...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
Միացյալ Նահանգներում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 հազար նոր դեպք, որը օրական հաստատված դեպքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Զա ռուլյոմ» պարբերական
Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վրա դրված արգելքը վերաբերում էր 2017-ից 2020 թվականներին ձեռք բերված 200 հազար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«ՀԱԵ-ի`պատմական կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է»
 «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները
Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա
«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երկուշաբթի օրը Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դիահերձարանի տարածքը՝ աղբի մեջ
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը
Հիվանդանոցից հուլիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Եգիպտոսում ծովում 11 մարդ է խեղդվել
Հյուսիսային Եգիպտոսում՝ Միջերկրական ծովի՝ Ալեքսանդրիայի ափերին 11 մարդ է խեղդվել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Այս ափերը...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Առաջիկայում մի քանի չվերթներ կիրականացվեն Մոսկվայից ու Մինսկից
Հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10...
Աղբյուր` Panorama.am
15:36
Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է
Տեր Տիգրան քահանա Բադիրյանն արձագանքել է Պետրոս Ղազարյանին Արայիկ Հարությունյանի տված հարցազրույցին։ Քահանան գրում է. «ԿԳՍՄ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եթե թալանչիները հեռացել են, ո՞վ է թալանելու հիմա.Էդմոն Մարուքյան
«Գյուղացիները հստակ պնդում են` որքան էլ ժամանակին թալանել են, էլի ինչ-որ բան հասել է նրանց և նրանք ավելի շատ բերք են ստացել, քան այս տարի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Փաստաբան. Էդուարդ Աղաջանյանը հայց է ներկայացրել 168.am-ի դեմ
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ջերմաստիճանը նախ կնվազի, ապա՝ կբարձրանա
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}