Սերգեյ Լավրովի՝ երևանյան այցի օրակարգը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, բանակցություններ են նախատեսված ՀՀ վարչապետի, նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Լավրովը ծաղկեպսակ կդնի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա տեղեկացրել է, որ Սերգեյ Լավրովը և նրա հայ գործընկեր Զոհրապ Մնացականյանն կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: ՌԴ արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենալու երևանյան բուհերի դասախոսների և ուսանողների առջև:
Զախարովայի խոսքով, բանակցությունների ընթացքում արտգործնախարարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ գծով փոխգործակցությանը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համակարգմանը:
«Կողմերի ուշադրության կենտրոնում է լինելու նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ներառյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարները»,- ասել է Զախարովան: