Բակո Սահակյան. Բելգիայի ֆլամանդական համայնքի և կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆլամանդական համայնքի և կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն: