Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում ՝ տեխնիկական անսարքության պատճառով
«Sukhoi Superjet 100» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում՝ թևի մեխանիզացիայի անսարքության պատճառով: Այս մասին գրել է Gazeta-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն իրականացնում էր թիվ 1165 չվերթը՝ Ռոստովից Մոսկվա:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել, որում եղել է 79 ուղևոր ու անձնակազմի հինգ անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում