Լուկաշենկոն լուրջ հիվանդության դեմ բուժում է անցնում ԱՄԷ-ում. ԶԼՄ-ներ
Բելառուսական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծանր հիվանդության մասին: Ենթադրվում է, որ Բելառուսի առաջնորդը ներկայումս բուժում է անցնում Աբու Դաբիի էլիտար կլինիկայում:
NEXTA տելեգրամի էջում ասվել է, որ Լուկաշենկոն արդեն 4-րդ օրն է գտնվում այնտեղ։ Նախագահական ավտոշարասյունը նկատել են կլինիկայի մոտ։
Երկրի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում այս լուրերը: Սակայն հայտնի է, որ նոյեմբերի սկզբին Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնում էր ԱՄԷ: Ինչպես գրել է MK-ն, Մերձավոր Արևելք հրատապ ուղևորության պատճառով Բելառուսի ղեկավարը բաց է թողել Մինսկում Ալլա Պուգաչովայի համերգը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում