ԱԺ շենքին կից շինության տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է (Լրացված)
Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհը:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայրում է գտնվում նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Լրացում
Ժամը 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը: