Քաղաքական 10:21 09/11/2019 Հայաստան

Ազգային բռնապետության առանձնահատկությունները

Չգիտես ինչու հակված ենք մտածել, որ բռնապետություն մեզ չի սպառնում,  որ Ադրբեջանում և Թուրքիայում կարող են բանտերը լցնել այլախոհներով ու լրագրողներով , բայց ո՛չ Հայաստանում, որ քաղբանտարկյալներ կարող են լինել որտեղ ասես, բայց ո՛չ Հայաստանում,որ աֆրիկյան երկրները բռնապետ առաջնորդ կարող են ունենալ, բայց ո՛չ Հայաստանը։ Իզուր, շա՜տ իզուր․․․ Եղեռնի վայրագությունների կրկնությանն էլ չէինք սպասում, բայց եղա՞վ չէ Սումգայիթը աչքներիս առաջ։

Երևի ազգային առանձնահատկություն է՝ քաղցր խոսքերին հավատալով իրականությունից կտրվելը։ Թերևս հենց դա էլ թույլ տվեց մեր երկրում «թավշյա» բռնապետության սաղմնավորումը։ Սաղմն այդ այնքան ինքնավստահ է իրեն պահում, որ մտածել է տալիս, թե մեր հանրապետությունում թեթև տեսակի դեբիլիզմի վիրուս է տարածված, և մարդիկ վտանգները չեն զգում։

Բայց ողջ հարցն այն է, որ ազգովին չվարակվեցինք վիրուսով, ուստիև սաղմի հետագա զարգացումը խոչընդոտվում է։ Երևի դարերով եկած իմունիտետ ունեինք, կամ էլ ուկրաինա-կիրգիզա-վրացական սցենարները լավ չէին ադապտացրել հայկական մտածելակերպին։ Չգիտեին, որ հենց իր տան շեմին ես հասնում՝ ամենափիսիկացրած հայն էլ առյուծ է դառնում՝ «տունս չմտնե՛ս, էրեխուս չկպնե՛ս»․․․

Իսկ որ ԼԳՏԲ ու մնացած այլասերվածների հիմնական թիրախը երեխաներն են՝ գիտակցում են բոլորը, որովհետև վտանգը բնազդով են զգում․․․ սերնդի պահպանման բնազդով։

Գուցե հենց ա՞յդ պատճառով են առցանց տիրույթում օրական մի քանի հազարով ավելանում Ռոբերտ Քոչարյանին աջակցող ստորագրությունները։ Ըստ համացանցում եղած պատկերի՝ նոյեմբերի 5-ին միացածների թիվը 21130 էր, իսկ նոյեմբերի 9-ի առավոտյան ՝ 29029։ Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերում «Հաղթանակ» շարժման , իսկ Արցախում՝ «Հանուն Արցախի» համազգային շարժման նախաձեռնած ստորագրահավաքներին, կարծում ենք, նախաձեռնողներն իրենք կհրապարակեն թվերը։

Փաստ է, որ ավելանում են այն մարդկանց թիվը, ովքեր սկսում են թոթափել 1999-ի հոկտեմբերից սկսած, 2008-ի մարտին պիկին հասած, և 10 տարի ամենօրյա ռեժիմով կաթեցրած «դաժան մարդասպանի, 4 միլիարդի ու անխիճ թալանի» պատկերները։ Մարդիկ սկսում են հիշել և համեմատել 1994-ի և 2004-ի իրենց իսկ ապրած իրական կյանքն ու կենցաղը։ Սկսում են խորքով գիտակցել, թե ինչ վիճակում կլիներ Հայաստանը, եթե 1998-2008թթ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանը չդառնար։

Փորձենք իրար մեղադրելու փոխարեն հասկանալ՝ ինչի՞ համար մեզ տրվեց այս «թավշյա» փորձությունը․․․ Գուցե նրա համար, որ վերջապես պարզվեն բազմաթիվ մութ էջեր և հասկանանք, թե ինչից մեզ փրկեց Ռոբերտ Քոչարյանը՝ անառիկ պահելով ազգային արժեքները, Արցախն ու ողջ Հայաստանը։ Գուցե եթե նա այն ժամանակ չհեռացներ Լևոն Տեր-Պետրոսյանին իր հակահայ ուժերով, վաղուց արդեն Զանգեզուրում Ալիևն ամառանոց կունենար և նրան թեյ կմատուցեին տրանսգենդերները (ձեռքս էլ չի գնում գրեմ՝ հայ ․․․)։

Եվ մի՞թե այսօր պետք է թույլ տանք այդ ծրագրի վերագործարկումը։ Ո՛չ։ Հանգամանքների դասավորությամբ՝ այս անգամ ևս Ռոբերտ Քոչարյանին է վիճակված հայրենասերներին համախմբելով՝ մաքրել Հայաստանը ազգադավներից։

Այնպիսի տպավորություն է, որ ի տարբերություն մեր հասարակության, ով բաց աչքերով թույլ է տվել գլխիվայր շրջել դեռ թանաքը չչորացած պատմությունը, դրսի աշխարհն ավելի ռեալ է գնահատել Քոչարյանի տասնամյա կառավարման հերոսականությունը՝ անդունդի եզրին հասած երկիրը զարգացման ուղուն դնելու առումով։ Եվ գուցե հենց այդ պատճառով է Ռ․ Քոչարյանի ազատազրկումը վաղուց դադարել մեր երկրի ներպետական հարց լինելուց՝ պարբերաբար դառնալով տարբեր երկրների լրահոսի կարևոր լուրերից մեկը։ Ընդ որում, տարբեր ձևակերպումներով շեշտվում է այն հանգամանքը, որ միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է փրկել Հայաստանն ու Արցախը առկա վտանգներից, և հենց դրա համար էլ շարունակվում է նրա ապօրինի մեկուսացումը։

Տեսակետն այդ բնավ վերացական չէ, այլ լիովին հիմնված է Ռոբերտ Քոչարյանի բացառիկ ունակություների վրա։ Օրինակ, նոյեմբերի 5-ի դատական նիստում նախագահ Քոչարյանի 6 րոպեանոց ելույթն անհամեմատ հստակ ու բովանդակալից էր, քան օրեր-շաբաթներ- ամիսներ նրան մեղադրողների ճառերը միասին վերցրած։

Էլ չենք խոսում մեկուսարանից «Sputnik Արմենիա» գործակալության ուղարկած հարցերի պատասխանների մասին, որտեղ փորձագիտական հմտությամբ վերլուծված են «Համաշխարհային քաղաքականության նոր շրջափուլի մասին», «Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին», «Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին» թեմաները։

Ահա թե որն է իրական ուժը։ Վերջին մեկուկես տարում ոչ մի անգամ նման վերլուծություն չենք լսել որևէ կառավարչից, առավել ևս վարչապետից։ Լսել ենք միայն «հաթաթաներ», սպառնալիքներ, անվերջ արդարացումներ և դեմագոգիա․ իսկ անելիքները միայն ենթադրական ապառնիով են՝ «կբացենք, կստեղծենք, կկառուցենք, կավելացնենք․․․»։

Եվ միթե զարմանալի է, որ գնալով ավելի ու ավելի քչերն են խաբվում նորաբույծ էլիտայի իմիտացիոն կառավարմանը։ Ախր, ոչինչ շնորքով անել չեն կարողանում, հաջողացրել են անգամ դեբիլիզմի վիրուսը սխալ տարածել և ավելի շատ իրենք են վարակվել։ Իսկ առողջ մնացածները թույլ չեն տալիս հիվանդությունը համատարած դարձնել։ Հետևապես և մեր ազգային բռնապետության առանձնահատկությունը հեքիաթային վիշապիկների երախներից ժայթքող կրակե շիթերն են, որոնք թեկուզև ժամանակավոր, բայց իրական հրդեհներ են առաջացնում։ Կանգ առնելու ժամանակն է, քանի դեռ հեքիաթը սարսափ ժանրի չի վերածվել։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝  նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեգան Մարքլը դիմել է դատարան
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը,  դատական հայց է ներկայացրել բրիտանական Mail on Sunday տաբլոյիդի դեմ իր և...
Աղբյուր` Panorama.am
19:35
Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար բացում են ապաստարաններ
Ամուսնալուծությունը կարող է կործանել  իտալացի տղամարդկանց. 60 տոկոս դեպքերում դատարանները բնակարանները տալիս են կանանց, որոնց հետ մնում են...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Լոնդոնի պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդի կտավները
Անհայտ մարդիկ ներխուժել են Լոնդոնի Դուլվիչի պատկերասրահ, որտեղ ներկայացված են եղել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի աշխատանքները, փորձել գողանալ երկու...
Աղբյուր` Panorama.am
19:00
HBO-ն ծրագրում է նկարել «Ընկերների» նոր հատուկ սերիա
HBO Max ծառայությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Ընկերներ» սերիալի հեղինակների հետ սիթքոմի նոր հատուկ դրվագ ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
18:48
Իտալացի մարզիչը սպառնալիքներով նամակ է ստացել
Նման նամակները Իտալիայում, որպես նախազգուշացում, սովորաբար ուղարկում են քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավների ժամանակ:
Աղբյուր` Panorama.am
18:30
«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում
«Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարևորն ու անհրաժեշտը, ինչ իրեն անհանգստացնում է»,- ասում է բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Աղբյուր` Panorama.am
18:15
Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է: Նա առաջ է անցել վերջին երկու տարին առաջին հորիզանականում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ամենաշատ ամուսնալուծությունները` Լոռիում և Երևանում
Հանրապետությունում 2019թ. հունվար-սեպտեմբերին, գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 246 դեպք` 2018թ....
Աղբյուր` Panorama.am
17:47
Յոգան՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգան և շնչառական վարժությունները կարող են կարճ ժամանակահատվածում թեթևացնել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին
«Մեծ տաղանդի անտանելի բեռը»
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկով դիմել է վարչապետին
Նախօրեին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը:  Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գյումրիում 28-ամյա քաղաքացին ընկել է պատուհանից
Այսօր ժամը 12:00-ին,  «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
17:01
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
«Իշխանության կողմից հարցը քնեցնելու, մոռացության տալու, հարցի հանդեպ հանրային հետաքրքրությունը նվազեցնելու նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:30
Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում
Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45.8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ
Աղբյուր` Panorama.am
16:12
Արցախում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը
Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ:
Աղբյուր` Panorama.am
16:00
Սիրիայում մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել
Առնվազն 10 մարդ է զոհվել,  30-ը տուժել Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ Բաբ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
Կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը:
Աղբյուր` Panorama.am
15:31
Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական  հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է
Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ:
Աղբյուր` Panorama.am
15:01
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստին մասնակցել է նաև Արցախի ՊԲ հրամանատարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գանձագողերը ձեռնունայն տուն չեն գնացել՝ արգելոցի տեսախցիկներ են գողացել
Օրերս  համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Հրդեհ Արայի լեռան ստորոտում
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
14:24
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը
Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին
Աղբյուր` Panorama.am
14:01
Ապօրինի ծառահատում Փամբակում
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Քանդվում է 16-17-րդ դարերի հնձանը
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է :((((( «Այդպես է կարգադրված» պատասխանել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}