Մայքլ Բլումբերգը պաշտոնապես գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հնարավոր է առաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում, որը տեղի կունենա 2020 թվականին նոյեմբերի 3-ին։ Նախկին քաղաքապետի խորհրդական Հովարդ Վոլֆսոնի խոսքով՝ Բլումբերգը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում ՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու սպառնալիքի պատճառով։ «Մենք պետք է այնպես անենք, որ Թրամփը պարտվի»,- հայտարարել էր Վոլֆսոնը։
Նշվում է, որ Բլումբերգը փրայմերիզի ժամանակ կմրցի մյուս դեմոկրատ թեկնածուների՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, սենատորներ Էլիզաբեթ Ուորենի, Բերնի Սանդերսի և 13 այլ թեկնածուների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ