Մառա Բաղդասարյանի հորը զրկելու են ՌԴ քաղաքացիությունից
Ավտոարշավորդուհի Մառա Բաղդասարյանի հորը զրկելու են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է փաստաբան Դավիդ Կեմուլարիան։
Նրա խոսքով՝ Էլմար Բաղդասարյանը Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունից հաղորդագրություն է ստացել ստուգումների արդյունքների վերաբերյալ:
«Համարվում է, որ Դուք օրենքով սահմանված կարգով ձեռք չեք բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: ՌԴ քաղաքացու անձնագրերը համարվում է սահմանված կարգի խախտմամբ տրված»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փաստաբանն այս որոշումն անօրինական է համարում՝ նշելով, որ Բաղդասարյանը Ռուսաստանում ապրել է մինև 1991 թվականը և ավտոմատ ստացել է ռուսական անձնագիր։
«Մենք այս որոշումը վիճարկելու ենք դատարանում»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը բազմաթիվ անգամներ ձերբակալվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Դատարանի որոշմամբ, նա անժամկետ զրկվել է վարորդական իրավունքից և կարող է այն հետ ստանալ միայն բժշկի համաձայնությամբ։ Ըստ գործի նյութերի, Մառա Բաղդասարյանը տառապում է էպիլեպսիայով:
Հարակից հրապարակումներ`
- Մառա Բաղդասարյանը դիմել է դատարան
- Դիմել են դատարան՝ Մառա Բաղդասարյանին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու համար
- Վարորդական իրավունքից զրկված Մառա Բաղդասարյանին կրկին բռնել են մեքենա վարելիս
- Մառա Բաղդասարյանին տուգանել են 15 հազար ռուբլիով