«Ջոկեր»-ը պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը դառնալու շանսեր ունի
Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը հնարավոր է պատմության մեջ կոմիքսների վրա հիմնված ամենաշահութաբեր ֆիլմի կարգավիճակը ստանա։ Forbes-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ ժապավենն արդեն համաշխարհային վարձույթում 953 միլիոն դոլար է վաստակել։
Ակնկալվում է, որ դրաման սրանով չի սահմանափակվի և էլի շահույթ կբերի։ Ենթադրվում է, որ այս հանգստյան օրերին ֆիլմը ևս մի քանի մլն կբերի։
Այդպիսով՝ գումարը 15,3 անգամ ավելի շատ կլինի արտադրության բյուջեից։
Նշվում է, որ դրանից հետո կինոժապավենը կգերազանցի Ջիմ Քերիի մասնակցությամբ «Դիմակը» ֆիլմին, որը լույս էր տեսել 1994 թվականին։