Ի՞նչու հենց Ալ-Բաղդադիի չեզոքացումից հետո Թուրքիայի կողմից հնարավոր դարձան նման գործողությունները
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի հատուկջոկատայինների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի «ոչնչացման» գործողությունն իրականավել էր առանց Անկարայի հետ համագործակցության:
Նշված գործողությունից հետո գրեթե ամեն օր Թուրքիայի իշխանությունները հայտարարում են կա՛մ ալ-Բաղդադիի այս կամ այն ազգականի, կամ ահաբեկչական խմբավորման հետ տարաբնույթ կապեր ունեցող անձանց, խմբերի ձերբակալության մասին:
Վերոնշյալի համատեքստում շատ օբյեկտիվ հարց է հասունանում՝ ի՞նչու հենց ալ-Բաղդադիի չեզոքացումից հետո Թուրքիայի կողմից հնարավոր դարձան նման գործողությունները:
Պատասխանը նույնքան օբյեկտիվ է և պարունակում է առնվազն 2 բաղադրիչ: Նախ, ԻՊ-ի պարագլխի չեզոքացումից հետո նրա հետ կապ ունեցող անձինք այլևս պարզապես գլխացավանք են Անկարայի համար: Ապա նաև՝ գլխավոր ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի լուսանցքում հայտնված Թուրքիայի իշխանություններին անհրաժեշտ է որոշակի արդյունքներ ի ցույց դնել, մանավանդ, երբ նույն հակաահաբեկչական պայքարի հանգանմանքը պարբերաբար պաշտոնական Անկարան օգտագործում է առնվազն հարևան երկրների տարածքներում տարաբնույթ ռազմագործողություններ իրականացնելու նպատակով:
Արմեն Պետրոսյան, արաբագետ