ԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիային նոր պատժամիջոցներով
Թուրքիային սպառնում են ԱՄՆ կոնգրեսի նոր պատժամիջոցները՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։ Այդ գնումների անընդունելիության մասին հայտարարելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը։
«Մենք այդ հանգամանքից շատ դժգոհ ենք։ Եթե Թուրքիան չհրաժարվի այդ մտքից, ապա հավանական է, որ պատժամիջոցները կընդունվեն Կոնգրեսում և Թուրքիան կզգա այդ պատժամիջոցների հետևանքները։ Մենք այդ մասին շատ հստակ ասել ենք նախագահ Էրդողանին։ ՆԱՏՕ-ում տեղ չկա С-400-ների համար, ռուսական զենքի էական գնումների համար։ Այդ մասին Թրամփը հստակ կասի Էրդողանին, երբ նա գա Վաշինգտոն»,- հայտարարել է Օ'Բրայենը։ CBS-ի եթերում՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից С-400-ների գնումը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացիները հույս ունեն՝ Թուրքիան կհրաժարվի С-400-ից
- Արաբագետ. С-400 ԶՀՀ-երի խնդրի հետ կապված ամերիկա-թուրքական հակասությունները մտնում են պայմանական երրորդ փուլ
- Էրդողանը նշել է Թուրքիա С-400-ի մատակարարման ժամկետները
- Անկարան գնել է ռուսական С-400
- Դեպի Թուրքիա С-400-ների մատակարարման նոր ժամկետներ են նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ