Շատ անելիքներ կան. Գաբրիել Բալայան
«Մենք մեր հետևություններն անում ենք և համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերին։
«Բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Զինված մարտական հերթափոխություն իրականացնող ստորաբաժանումներում ապահովագրել ամբողջովին, ցավոք, հնարավոր չէ»,-ասաց նա:
Փոխանախարարը շեշտեց, որ դա արձանագրում է որպես թերություն. «Իհարկե, շատ անելիքներ կան, որպեսզի բացառենք նման դեպքերը»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել
- ԶՈՒ-ում նույն տարիքային խմբի տղամարդկանց մեջ ինքնասպանությունների թիվը գրեթե 4 անգամ պակաս է ԶՈՒ-ից դուրս տեղի ունեցող դեպքերից. նախարար
- ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման ուղիները