Լավրով․ Հայաստանը ժամանակով փորձված դաշնակից է, ՌԴ ստրատեգիական գործընկերը
Հայաստանը ժամանակով փորձված դաշնակից է, ՌԴ ստրատեգիական գործընկերը։ Այսօր այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով Հայաստանում է։ Լավրովն ընդգծեց Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակը, և որ միայն այս տարի ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը հանդիպել են 4 անգամ, նույնքան հանդիպում էլ եղել է ՌԴ վարչապետի հետ, և այսօր քննարկվել է այդ հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Լավրովն ընդգծեց Հայաստանի հետ բոլոր մակարդակներում համագործակցությանը կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։ Կարևորվեց այն, որ ՌԴ-ն Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է։ Հայաստան-ՌԴ հարաբերությունները բավական ակտիվ են նաև կրթական, մշակութային, ռեգիոնալ, հումանիտար մակարդակներում։
«Մենք սերտ համագործակցում ենք միջազգային և տարածաշրջանային հարցերում, քննարկել ենք միջազգային օրակարգի առանցքային հարցերը և պայմանավորվել հետագայում ևս կորդինացնել մեր մոտեցումները՝ այդ թվում նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի շրջանակներում»,-ասաց Լավրովը, հավելելով, որ այս ծրագրերի իրականացմանը կնպաստի նաև ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև 2020-2021թթ․-ներին խորհրդակցությունների ծրագիրը, որն այսօր է ստորագրվել։
Լավրովը նշեց, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդգծել ենք ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ ուղղված ակտիվ, կառուցողական բանակցություններին։ Ընդգծեցինք, հետագա քայլերի անհրաժեշտությունը՝ հակամարտության գոտում լարվածության թուլացմանը՝ պայմանավորվածությունների համաձայն, ներառյալ այն, որ ձեռք է բերվել այս տարվա ապրիլին՝ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և 3 համանախագահների հանդիպման ժամանակ։ Կարևոր ենք համարում շարունակել տեղում համաձայնեցված քայլերի իրականացումը։ Ռուսաստանը պատրաստ է նաև հետագայում ցուցաբերել ամենաակտիվ միջնորդական աջակցություն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ֆորմատով»,- ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին