Լիլիթ Գալստյան. Որդեգրված է Հայաստանի ապաոգեղենացման քաղաքական ընթացք
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը վերլուծելով իշխող քաղաքական մեծամասնության գործունեության մեկուկես տարին, եկել է եզրակացության, որ կարծես թե դիտավորյալ կամ ծրագրավորված քաղաքականություն են վարում՝ նվաստացնելու այն ամենը, ինչ որ ազգային է:
«Մի տեսակ տպավորություն ունեմ, որ այս իշխանությունն ալերգիա ունի այն ամենի հանդեպ, ինչն իր մեջ ազգայինն ունի, նրանց քայլերը խոսում են այն մասին, որ իշխանությունը պատերազմ է հայտարարել այն ամենի հանդեպ, ինչն ազգային է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լ. Գալստյանը:
Նրա խոսքով, մշակույթի և կրթության ոլորտում շարունակում են գործել՝ չունենալով երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր, քաղաքականություն:
«Այսպես հատվածական մոտեցումներով փորձում են այս դաշտում վիրաբուժական միջամտություն անել ըստ իրենց քիմքի, ճաշակի, իրենց դավանած արժեքային համակարգի: Մեր բարոյական հոգին, ինքնությունը թուլացնող միջոցառումներ, ծրագրեր, քայլեր են անում: Այս ամենին մի անուն կտամ՝ որդեգրված է Հայաստանի ապաոգեղենացման քաղաքական ընթացք: Քաղաքական մի ծրագիր է կոտրելու մեր մեջքը, ազգային նկարագիրը, նվաստացելու մեզ իբրև ինքնություն: Սա արժեքային համակարգի դեմ պայքար է»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Նշենք, որ Լ. Գալստյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց է, որտեղ ՀՅԴ երիտասարդները, նաև ուսանողներ նստացույց են անում՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:
Հարակից հրապարակումներ`
- «Թող իրենց համասեռամոլ ու սատանիստ հերոսներին տանեն իրենց տներում պահեն» (լրացված)
- Ինչ հասնում է, փակում եք, որտեղ խնդիր կա, անկարողությունից փակում եք, պետությունն էլ փակեք. Կ. Տոնոյան
- Դ. Ափոյան. Ուսանողներն ասում են՝ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց դիրքորոշումը չի փոխվել
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- Մենք համակարգային փոփոխություն ենք ուզում. Նարինե Դիլբարյան
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները