Ջրհեղեղ՝ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի շուրջ 40 բնակավայրերում
Վոլոգոդայի, Նովգորոդի և Կոստրոմայի շրջանների մոտ 40 բնակավայրեր ջրհեղեղի հետևանքները։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Քննարկվել են Վոլոգոդայի, Նովգորոդի և Կոստրոմայի շրջաններում ջրհեղեղի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները: Մինչ օրս 39 բնակավայրերում ջրհեղեղի տակ են մնացել 13 բնակելի շենքեր, ավելի քան 580 հողամասեր, 8 կամուրջներ և 20 ճանապարհային հատվածներ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունում նաև ավելացրել են, որ իրավիճակը կայունանում է, ջրի մակարդակը գնալով նվազում է: Վերականգնողական աշխատանքներ են տարվում, իսկ տուժածներին հասցեական օգնություն է ցուցաբերվում: