«Թող իրենց համասեռամոլ ու սատանիստ հերոսներին տանեն իրենց տներում պահեն» (լրացված)
17։30
Նստացույց անող երիտասարդներին իրենց աջակցություն են հայտնում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները: «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց, որ այսօր կայացել է իրենց շարժման խորհրդի նիստը, որոշվել է ամբողջությամբ աջակցել այս բողոքի ցույցներին, ցուցաբերել բոլոր հնարավոր ձևերով աջակցություն:
«Այն, ինչ ձեռնարկել են ուսանողները, բխում են մեր բոլորի շահերից, նաև «ՎԵՏՕ-ի օրակարգից բխող հարցեր են իր մեջ ներառում»,- նշեց նա:
Ն. Մալյանի խոսքով, դեռևս հունիսին բարձրաձայնել են, հրապարակել ու արձանագրել, որ Հայաստանում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից:
«Դա նաև Ջորջ Սորոսի գործակալական ցանցն է: Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել Սորոսի կողմից ստեղծված «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունում աշխատելիս»,- ասաց նա:
Ն. Մալյանի խոսքով, սորոսականների համար ամենակարևոր ու ամենացանկալի ոլորտներից է կրթությունը, նաև եկեղեցին է թիրախավորված: «Իշխանության են եկել ուժեր, որոնց համար հերոսները տրանսվիստիտ մարմնավաճառներն են: Իշխանության են եկել մարդիկ, ովքեր իշխանության բոլոր լծակները ծառայեցնում են նրանց ու այլասերվածության քարոզի»,- նշեց նա:
17։08
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, որը հայտարարել է գործադուլ, միացել է նստացույց անող երիտասարդներին:
«Գործադուլ եմ հայտարարել, կոչ արել ընկերներիս միանալ գործադուլին ու դասադուլին: Այստեղ որևէ մեկը ինչ-որ մեկի դեմ չի պայքարում, բոլորս պայքարում ենք հանուն ազգային արժեքների ու հանուն ազգային պետության: Հնարավոր է, որ գործադուլի արդյունքում զրկվեմ աշխատանքից, բայց այստեղ եմ, որովհետև չեմ պատկերացնում իմ ու իմ երեխաների ապագան ապազգային Հայաստանում: Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում ազգային արժեքները հարգվեն ու պաշտպանված լինեն»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցները ողջունեցին Շիրակի պետական համալսարանի ուսանողներին, որոնք առավոտից դասադուլ են հայտարարել՝ միանալով Երևանում նստացույց և դասադուլ անող երիտասարդներին:
15:25
Նստացույց անող երիտասարդները ցանկանում էին նամակ հանձնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նրանք չէին ուզում դիմումը գցել ընդհանուր արկղի մեջ, այլ պնդում էին, որ իրենց նախարարությունից մոտենա որևէ մեկն ու վերցնի դիմումը: Սակայն ի վերջո նրանք այն գցեցին արկղի մեջ՝ նշելով, որ իրենց հայտնել են դիմումը փոխանցելու այլ տարբերակ չկա:
Երիտասարդների դիմումն ուղղված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Այն վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, թե նախորդ ակցիայի ժամանակ ՀՅԴ երիտասարդական միության անդամների բերած դատարկ արկղերը ինքը պատրաստվում լցնել քրեական գործերով և հետ ուղարկել։ Երիտասարդները Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն ցանկանում են իմանալ՝ արդյոք նախարարությունը դիմել է համապատասխան մարմիններին այդ գործերի ցանկերը ստանալու համար, արդյո՞ք այդ մարմինները տրամադրել են ոլորտին առնչվող քրեական գործերը, արդյո՞ք ստացել են այդ քրեական գործերի ցանկը, եթե այո՝ խնդրում են իրենց տրամադրել պատճեները:
«Կասկածներ ունենք, որ պարոն Հարությունյանը ստում է և նման բան չկա, դիմում ենք նախարարին ու համապատասխան մարմիններին՝ հասկանալու համար»,- ասաց ՀՅԴ-ի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը:
Նրանք նույն հարցերի վերաբերյալ դիմումներ են հանձնելու նաև ոստիկանապետի պաշտոնակատարին, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ղեկավարներին, Գլխավոր դատախազին:
Երիտասարդներն ասացին, որ նստացույցը շարունակելու են մինչև աշխատանքային շաբաթվա վերջում, իսկ հանգստյան օրերն օգտագործում են կազմակերպչական աշխատանքների համար:
Երիտասարդների է միացել հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, «Ադեկվադ» կուսակցությունը սատարում է ուսանողները:
Կուսակցության անդամ Լիլիթ Թումանյանն ասաց, որ այսքան երիտասարդ տեսնում են ԿԳՄՍ նախարարության դեմ, քանի որ հենց նրանք են շահառուները:
«Երբ որ լսում ենք առաջադեմներ և հետադիմականներ, սևեր ու սպիտակներ, հերթական ատելության խոսքի դրսևորումներից մեկն է: Հենց այն քաղաքականությունն է, որն ի սկզբանե որդեգրել է իշխող քաղաքական ուժը: Սա ընդամենը դրսևորումներից մեկն է՝ բաժանել ժողովրդին, հասարակությանը տրոհել մասնիկների, իրար դեմ դուրս բերել, առաջացնել ներքին բախումներ, հետո այդ քաոսից օգտվել և փորձել ինչ-որ ձևով պրոցեսը կառավարելի դարձնել: Սա քաղաքական նացիզմի հերթական դրսևորումն է»,- նշեց նա:
Լ. Թումանյանի խոսքով, այսօր տեսնում են բազմաթիվ ապազգային շարժումներ, օրինագծեր, որոնք նվազագույնը չեն բխում ազգային շահերից:
12:47
Դասադուլ հայտարարած ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, երևանյան բուհերի մոտով անցնելով, հասան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ միանալու այնտեղ նստացույց անող ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներին:
«Մեզ համասեռամոլների հետ հանդիպող նախարար պետք չէ, մեզ հրապարակի մեջտեղում ժնջիլով կապված կնոջ կերպարը հովանավորող նախարար պետք չէ, մեզ շատրվանների վրա թավալ տվող ներկայացման հովանավոր նախարար պետք չէ: Համասեռամոլի ֆիլմը հովանավորող նախարար պետք չէ: Մեզ պետք է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ նախարար: Մեզ պետք է հայոց լեզվին տիրապետող և սրբություն համարող նախարար: Մեզ պետք է հայոց պատմություն իմացող, այդ պատմությունը կերտող հերոսներին մեծարող նախարար: Մեզ պետք է Ռոբերտ Աբաջյանին հերոս համարող նախարար, մեզ պետք է Թաթուլ Կրպերյանին հերոս համարող նախարար: Մեզ համասեռամոլ Մելինե Դալուզյանին հերոս համարող նախարար պետք չէ: Թող իրենց համասեռամոլ ու սատանիստ հերոսներին տանեն իրենց տներում պահեն: Մեզ Թումանյանի քառյակն անգիր անել չիմացող նախարար պետք չէ»,- երևանյան փողոցներում գոռում էին ակցիայի մասնակից ուսանողները:
Նրանք անընդհատ հայտարարում են, որ իրենք այս պայքարում զիջելու տեղ չունեն:
Երիտասարդներին այս ընթացքում մոտեցավ մի կին, նրանց, ինչպես նաև ՀՅԴ-ի հասցեին վիրավորական արտահայտություններ արեց: Սակայն ուսանողները շարունակեցին իրենց քայլերթը:
Հիշեցնենք, ուսանողների նաև ՀՅԴ երիտասարդների պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:
Նրանց է միացել նաև հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը:
Հարակից հրապարակումներ`
- Դ. Ափոյան. Ուսանողներն ասում են՝ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց դիրքորոշումը չի փոխվել
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- ՀՅԴ 19 երիտասարդական և ուսանողական միություններ միանում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
- Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- 2,7 միլիոն դրամ տարեկան բյուջեից՝ «ՀուԶԱՆՔ ու Զանգին»
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ