Նոր նամականիշ՝ նվիրված Հայաստանի առաջին փոստային նամականիշի 100-ամյակին
Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային:
«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա պատկերված է ցարական Ռուսաստանի 1 կոպ. անվանագնով նույնատիպ նամականիշը, որը 1919 թվականին Հայաստանի առաջին հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ: Նամականիշի վրա արված է «К. 60. К» հավելատիպը:
Նամականիշի վրա նաև պատկերված է այդ տարիներին փոստում օգտագործվող կնիք, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇ» և «100 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Թողարկման օրը` 11 նոյեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.
Հարակից հրապարակումներ`
- Նոր նամականիշ` նվիրված 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
- «Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը
- Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը» թեմային
- Նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային
- Նոր նամականիշ՝ նվիրված «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը» թեմային
- Կայացել է Հենրիխ Մխիթարյանի անվանական նամականիշի մարման արարողությունը
- Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային
- Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային
- Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ