Հասարակություն 16:42 11/11/2019 Հայաստան

Երիտասարդ ֆիզիկոս. Եթե հենց այս պահին կառավարությունը քայլեր չձեռնարկի, վաղը ոչ մի գիտնական չենք ունենալու

«Հզոր գիտություն, հզոր Հայաստան» կարգախոսով առաջնորդվող երիտասարդ գիտնականները մտահոգված են՝ արդեն չորրորդ տարին է, որ գիտության ոլորտին պետական բյուջեով հատկացվող գումարները չեն ավելացվում։

«Այս տարի էլ բյուջեի նախագծով որևէ ավելացում չի նախատեսվել։ Այդ  ու ոլորտի բազմաթիվ այլ խնդիրների մասին մենք բարձրաձայնեցինք ԱԺ-ում պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի նախաձեռնած քննարկման ժամանակ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց երիտասարդ ֆիզիկոս Հռիփսիմե Մկրտչյանը։

Քննարկմանը մասնակցել են երիտասրդ գիտնականներ Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից ու բուհերից, նրանք բոլորն էլ հանդիպմնաը ներկայացել են «Հզոր գիտություն, Հզոր Հայաստան» գրությամբ շապիկներով։ Քննարկման մասնակիցներն օրենսդիր մարմնում նշել են նաև Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի հարցը, ցավում են, որ նման քննարկումը տեղի է ունենում բյուջեի նախագծի հաստատման փուլում։

Հիշեցնենք, որ բյուջեից այս ծրագրի իրականացման համար գումար է տրամադրվել, երիտասարդ գիտնականները բազմաթիվ հայտեր են ներկայացրել, սակայն գումարը հասցեատերերին տրամադրելու համար իրավական ընթացակարգ չեն գտնում։

«Փաստացի գումարը կա, արդեն նոյեմբեր ամիսն է, բայց այն չի ծախսվել, դա օրենքի խախտում է։ Ստացվում է, որ գումարը պետք է վերադարձվի բյուջե, իսկ երիտասարդ գիտնականները դրանից օգտվելու հնարավորությունից զրկված են եղել, մինչդեռ դա բավականին  արդյունավետ ծրագիր էր։ Մենք ամեն կերպ փորձեցինք ընդգծել, որ ինչքան գիտության մեջ մեծ ներդրումներ արվեն, այնքան պետությունը կհզորանա, սակայն չգիտեմ, այդ մեսիջը տեղ հասա՞վ, թե՞ ոչ»,-ասաց Մկրտչյանը։

Բարձրացված խնդիրներին հստակ պատասխաններ ներկա պատգամավորները չեն տվել, ասել են՝ գիտակցում են, կդիտարկեն։ Մինչ գիտակցումը վերածվի իրական քայլերի,  հայաստանցի շատ գիտնականներ զրկված են պետական աջակցությունից, հետ են մնում արտասահմանցի գործընկերներից,  հաճախ գնում են այլ երկրներից ստացած առաջարկների հետևից ու հաստատվում, աշխատում Հայաստանից դուրս։ Շատ դեպքերում էլ երիտասարդները գիտական խմբից հեռանում են դեռ աշխատանքը չավարտած, ինչն էլ ազդում է գիտական արտադրանքի արդյունքների ու որակի վրա։

Հռիփսիմե Մկրտչյանն ասում է՝ ինքը դեկտեմբերին հրավիրված  է  ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում կայանալիք  միջազգային կոնֆերանսին, որին մասնակցելու է 20 հազար գիտնական։ Հրավիրյալ երկու զեկույցներով նա հանդես է  գալու մոտ 1000 գիտնականի առաջ, սակայն թռիչքի համար գումարը չկար։

«Այս պահին գիտությունը, գիտնականի խնդիրները ետին պլան են մղվել։ Իշխանության փոփոխությունից հետո ոչինչ չի արվել։ Նախորդ իշխանության կողմից, ճիշտ է, ինչ-որ քայլեր արվել են, բայց երկու տարի շարունակ ոլորտի ֆինանսավորման ավելացում չէր եղել։ Հիմա էլ ասում են՝ գումար չկա, մենք էլ առաջարկում ենք, թող լինի թեմատիկ ֆինանսավորում, պետությունը թող պատվիրի, առաջարկներ ներկայացնի, առաջնահերթությունները նշի, գիտնականն էլ շարժվի ըստ դրանց»,-նշեց ֆիզիկոսը։

Նա խոստովանում է, բոլորովին վերջերս իր աշխատավարձն էլ ընդամենը 100 հազար դրամ էր։ Ֆինանսական խնդիրները հանգեցնում են ուղեղների արտահոսքին, ինչի հետևանքով Հայաստանում գիտնականի միջին տարիքը հասել է 65-ի։ Իրավիճակն ավելի վատ է կենսաբանության ու քիմիայի ոլորտներում։

«Սա նշանակում է, որ որոշ ժամանակ հետո մենք չենք ունենալու գիտնականներ, մարդիկ ու մասնագետներ, որոնք կպատրաստեն նորերին, չի լինի սերնդափոխություն։ Ես հիմա մտածում եմ լքել գիտությունը կամ էլ դրանով զբաղվել արտասահմանում, որովհետև ես իմ ստացած աշխատավարձով չեմ կարողանում հոգալ իմ ապրուստը։ Առաջնահերթ խնդիրը հենց ուղեղների արտահոսքը կասեցնել է, եթե կառավարությունն այդ ուղղությամբ հենց այս պահին անհապաղ քայլեր չձեռնարկի, մենք վաղը ոչ մի գիտնական չենք ունենալու, ոչ մեկ չի մնա ու այստեղ աշխատի միջին աշխատավարձից ցածր գումարով»,-խնդիրը ներկայացրեց երիտասարդ ֆիզիկոսը։

Գիտնականը հաշվել է.
2016-ին 12,5 մլրդ դրամ է հատկացվել գիտության ոլորտին
2017-ին՝  12,6 մլրդ դրամ 
2018-ին՝ 11,8 մլրդ դրամ 
2019-ին՝  12,3 մլրդ դրամ 
2020-ին՝  12,7 մլրդ դրամ։

Իրավիճակն առավել տխուր է դառնում, երբ այս թվերը համեմատում են հակառակորդ երկրի հատկացումների հետ՝ 2020 թվականի բյուջեով Ադրբեջանը նախատեսում է գիտական ծախսերի համար տրամադրել $113.9 մլն(193.7 մլն մանաթ), այս թիվը $33.7 մլն ( 57.4 մլն մանաթով)` 42,1%-ով ավելին է նախորդ՝ 2019-ին նախատեսված հատկացումից։




Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:22
Գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել է Լևոն Ադյանը
Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լանջիկում սոցիալապես անապահով անձանց անուններով տարիներ շարունակ սոցիալական աջակցության գումարներ են ելքագրվել և յուրացվել
Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության...
Աղբյուր` Panorama.am
20:08
Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ․ Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
Չինական «TikTok» սոցիալական ցանցի հիմնադիր Ժանգ Յիմինգն ասել է, որ ԱՄՆ իշխանությունների վերջնական նպատակը երկրում սոցիալական ցանցն...
Աղբյուր` Panorama.am
19:52
Արսեն Մելքոնյան. Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները...
Աղբյուր` Panorama.am
19:47
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը չեղարկվել է
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել  ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում,  2021թ․ հունիսին, չեղարկվել է։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Մեր պահանջն է վագոն տնակները տեղափոխեն դեպի ներս, ապահովեն բուֆերային գոտի․ բնապահպան-ակտիվիստ
Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և Ամուլսարի պահապանները զրույց ունեցան։ Քաղաքացիները հետաքրքրվեցին, թե արդյոք ոստիկանությունը պաշտպանում է...
Աղբյուր` Panorama.am
19:31
Մահացել է դերասան Ռենի Սանտոնին
82 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռենի Սանտոնին: Դերասանի մահը վրա է հասեl Լոս Անջելեսում հյուրընկալության ժամանակ, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:25
Երևանի Կենտրոն համայնքի զբոսայգիներում խախտումներ են արձանագրվել
ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակել է խստացված...
Աղբյուր` Panorama.am
19:16
ԱՀ ՊԲ-ում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կրկնայցերը բացահայտում են՝ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսքան չարացել ժողովրդի հանդեպ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Քիչ առաջ ոստիկանները բերման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը
Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած պնդումների համաձայն՝ Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիների ու ոստիկանների միջև լարված իրավիճակ է։ Մի...
Աղբյուր` Panorama.am
18:19
4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 3-ի  դրությամբ  կայացվել է 4933 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ծաղկաձորում հյուրանոցների աշխատանք է կասեցվել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դեպի Վայոց Ձորի մարզ։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Հայրենիք»-ը դիմելու է առաջատար տնտեսագետներին ու փորձառու գործիչներին
հակաճգնաժամային ռազմավարության մշակման համար
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին  «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մի քանի օգտատերեր...
Աղբյուր` Panorama.am
17:36
Քննարկվել են ԱԹՍ-ների կատարելագործման ծրագրերը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին ընդունել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոռիում և Կոտայքում կասեցվել են մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի...
Աղբյուր` Panorama.am
17:00
«Ժառանգություն». Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունը մի քանի պետությունների հետ
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Յուրի Խաչատուրովին գործի նյութերը ռուսերենով չեն տրամադրվել
Պաշտպանը պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել դատարանին
Աղբյուր` Panorama.am
16:40
Եվրահանձնաժողով. ԵՄ երկրները պետք է խուսափեն ներքին սահմանների փակումից
ԵՄ անդամ երկրները պետք է խուսափեն փակել իրենց ներքին սահմանները, չնայած կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:29
Իտալիայում հաստատվել է COVID-19-ի 1.5 մլն դեպք
Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ 1.5 մլն դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով իտալական մամուլին։...
Աղբյուր` Panorama.am
16:20
«Կանաչ ապագա». Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժումն ահազանգում է՝ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}