ԻՊ-ը ստանձնել է հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը
«Քանի որ արդեն սկսվեց տարածվել․․․մտածեցի այնուամենայնիվ գրեմ՝
Դեր Զորից դեպի Հասեքե գնալու ճանապարհին հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնեց Իսլամական պետությունը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի հյուսիս-արևելքում անհայտ անձինք կրակել և սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե Սուրբ Հովսեփ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը։
«Արևելք»-ը գրել էր, որ նրանց սպանել են Դեր Զորում, ուր հովվապետը մեկնել էր այցելելու մի քանի հայ ընտանիքների՝ մարդասիրական օգնության համար։
Սպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն։
Արտասահմանյան լրատվամիջոցները ևս անդրադարձել են թեմային.««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ISIS, որն արգելված է մի շարք երկրներում, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունում) պատասխանատվություն է կրում երկուշաբթի օրը Սիրիայի հյուսիսում հայ կաթոլիկ քահանայի և նրա հոր սպանության համար»,-նշել է«Ռուդավ» հեռուստաալիքը:
Հարակից հրապարակումներ`
- Ղամիշլիում հայ հոգևորականի են սպանել. «Արևելք»
- «Ղամիշը դուդուկահարների գործիքի ամենակարևոր մասն է… Ղամիշից է կախված լավ նվագելը»