Հասարակություն 17:42 11/11/2019 Հայաստան

«Թող իրենց համասեռամոլ ու սատանիստ հերոսներին տանեն իրենց տներում պահեն» (լրացված)

17։30
Նստացույց անող երիտասարդներին իրենց աջակցություն են հայտնում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները: «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց, որ այսօր կայացել է իրենց շարժման խորհրդի նիստը, որոշվել է ամբողջությամբ աջակցել այս բողոքի ցույցներին, ցուցաբերել բոլոր հնարավոր ձևերով աջակցություն:

«Այն, ինչ ձեռնարկել են ուսանողները, բխում են մեր բոլորի շահերից, նաև «ՎԵՏՕ-ի օրակարգից բխող հարցեր են իր մեջ ներառում»,- նշեց նա:

Ն. Մալյանի խոսքով, դեռևս հունիսին բարձրաձայնել են, հրապարակել ու արձանագրել, որ Հայաստանում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից:
«Դա նաև Ջորջ Սորոսի գործակալական ցանցն է: Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել Սորոսի կողմից ստեղծված «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունում աշխատելիս»,- ասաց նա:

Ն. Մալյանի խոսքով, սորոսականների համար ամենակարևոր ու ամենացանկալի ոլորտներից է կրթությունը, նաև եկեղեցին է թիրախավորված: «Իշխանության են եկել ուժեր, որոնց համար հերոսները տրանսվիստիտ մարմնավաճառներն են: Իշխանության են եկել մարդիկ, ովքեր իշխանության բոլոր լծակները ծառայեցնում են նրանց ու այլասերվածության քարոզի»,- նշեց նա:

17։08
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, որը հայտարարել է գործադուլ, միացել է նստացույց անող երիտասարդներին:
«Գործադուլ եմ հայտարարել, կոչ արել ընկերներիս միանալ գործադուլին ու դասադուլին: Այստեղ որևէ մեկը ինչ-որ մեկի դեմ չի պայքարում, բոլորս պայքարում ենք հանուն ազգային արժեքների ու հանուն ազգային պետության: Հնարավոր է, որ գործադուլի արդյունքում զրկվեմ աշխատանքից, բայց այստեղ եմ, որովհետև չեմ պատկերացնում իմ ու իմ երեխաների ապագան ապազգային Հայաստանում: Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում ազգային արժեքները հարգվեն ու պաշտպանված լինեն»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցները ողջունեցին Շիրակի պետական համալսարանի ուսանողներին, որոնք առավոտից դասադուլ են հայտարարել՝ միանալով Երևանում նստացույց և դասադուլ անող երիտասարդներին:

15:25
Նստացույց անող երիտասարդները ցանկանում էին նամակ հանձնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նրանք չէին ուզում դիմումը գցել ընդհանուր արկղի մեջ,  այլ պնդում էին, որ իրենց նախարարությունից մոտենա որևէ մեկն ու վերցնի դիմումը: Սակայն ի վերջո նրանք այն գցեցին արկղի մեջ՝ նշելով, որ իրենց հայտնել են դիմումը փոխանցելու այլ տարբերակ չկա:

Երիտասարդների դիմումն ուղղված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Այն վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, թե նախորդ ակցիայի ժամանակ ՀՅԴ երիտասարդական միության անդամների բերած դատարկ արկղերը ինքը պատրաստվում լցնել քրեական գործերով և հետ ուղարկել։ Երիտասարդները Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն ցանկանում են իմանալ՝ արդյոք նախարարությունը դիմել է համապատասխան մարմիններին այդ գործերի ցանկերը ստանալու համար, արդյո՞ք այդ մարմինները տրամադրել են ոլորտին առնչվող քրեական գործերը, արդյո՞ք ստացել են այդ քրեական գործերի ցանկը, եթե այո՝ խնդրում են իրենց տրամադրել պատճեները:
«Կասկածներ ունենք, որ պարոն Հարությունյանը ստում է և նման բան չկա, դիմում ենք նախարարին ու համապատասխան մարմիններին՝ հասկանալու համար»,- ասաց ՀՅԴ-ի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը:
Նրանք նույն հարցերի վերաբերյալ դիմումներ են հանձնելու նաև ոստիկանապետի պաշտոնակատարին, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ղեկավարներին, Գլխավոր դատախազին:

Երիտասարդներն ասացին, որ նստացույցը շարունակելու են մինչև աշխատանքային շաբաթվա վերջում, իսկ հանգստյան  օրերն օգտագործում են կազմակերպչական աշխատանքների համար:
Երիտասարդների է միացել հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, «Ադեկվադ» կուսակցությունը սատարում է ուսանողները:

Կուսակցության անդամ Լիլիթ Թումանյանն ասաց, որ այսքան երիտասարդ տեսնում են ԿԳՄՍ նախարարության դեմ, քանի որ հենց նրանք են շահառուները:

«Երբ որ լսում ենք առաջադեմներ և հետադիմականներ, սևեր ու սպիտակներ, հերթական ատելության խոսքի դրսևորումներից մեկն է: Հենց այն քաղաքականությունն է, որն ի սկզբանե  որդեգրել է իշխող քաղաքական ուժը: Սա ընդամենը դրսևորումներից մեկն է՝ բաժանել ժողովրդին, հասարակությանը  տրոհել մասնիկների, իրար դեմ դուրս բերել, առաջացնել ներքին բախումներ, հետո այդ քաոսից օգտվել և փորձել ինչ-որ ձևով պրոցեսը կառավարելի դարձնել: Սա քաղաքական նացիզմի հերթական դրսևորումն է»,- նշեց նա:

Լ. Թումանյանի խոսքով, այսօր տեսնում են բազմաթիվ ապազգային շարժումներ, օրինագծեր, որոնք նվազագույնը չեն բխում ազգային շահերից:

12:47
Դասադուլ հայտարարած ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, երևանյան բուհերի մոտով անցնելով,  հասան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ միանալու այնտեղ նստացույց անող ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներին:

«Մեզ  համասեռամոլների հետ հանդիպող նախարար պետք չէ, մեզ հրապարակի մեջտեղում ժնջիլով կապված կնոջ կերպարը հովանավորող նախարար պետք չէ, մեզ շատրվանների վրա թավալ տվող ներկայացման հովանավոր նախարար պետք չէ: Համասեռամոլի ֆիլմը հովանավորող նախարար պետք չէ: Մեզ պետք է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ նախարար: Մեզ պետք է հայոց լեզվին տիրապետող և սրբություն համարող նախարար: Մեզ պետք է հայոց պատմություն իմացող, այդ պատմությունը կերտող հերոսներին մեծարող նախարար: Մեզ պետք է Ռոբերտ Աբաջյանին հերոս համարող նախարար, մեզ պետք է Թաթուլ Կրպերյանին հերոս համարող նախարար: Մեզ  համասեռամոլ Մելինե Դալուզյանին հերոս համարող նախարար պետք չէ: Թող իրենց համասեռամոլ ու սատանիստ հերոսներին տանեն իրենց տներում պահեն: Մեզ Թումանյանի քառյակն անգիր անել չիմացող նախարար պետք չէ»,- երևանյան փողոցներում գոռում էին ակցիայի մասնակից ուսանողները:

Նրանք անընդհատ հայտարարում են, որ իրենք այս պայքարում զիջելու տեղ չունեն:

Երիտասարդներին այս ընթացքում մոտեցավ մի կին, նրանց, ինչպես նաև ՀՅԴ-ի հասցեին վիրավորական արտահայտություններ արեց: Սակայն ուսանողները շարունակեցին իրենց քայլերթը:

Հիշեցնենք,  ուսանողների նաև ՀՅԴ երիտասարդների պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:

Նրանց է միացել նաև հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:15
Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսի փլուզման վտանգի մասին
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի փլուզման վտանգի մասին: Տեղի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ այդ երկրի ղեկավարը հիմնական...
Աղբյուր` Panorama.am
20:07
ԿՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացնում Երևանի վարչական շրջաններում
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Բրեքսիթ»-ի բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ն 5 մլրդ եվրո կտրամադրի
Եվրախորհրդի ղեկավարն առաջարկել է 2021-2027թթ. բյուջեում պահել 5 միլիարդ եվրո, որպեսզի ԵՄ երկրներին շտապ օգնություն տրամադրվի, եթե նրանք ձախողեն...
Աղբյուր` Panorama.am
19:53
Բացահայտվել է ինքնասպան եղած Սեուլի քաղաքապետի թողած գրության բովանդակությունը
«Yonghap» լրատվական գործակալությունը բացահայտել է Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի ինքնասպանությունից առաջ արած գրառումը: Վերջինիս դին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8% և 33.0%-ով
2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ոստիկանության ստուգումների արդյունքում հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:30
Կհիմնանորոգվի 23 մանկապարտեզ
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հերթական ահազանգը տեղադրված ռումբի վերաբերյալ
Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
19:15
«Պլակվենիլ» արգելված դեղամիջոցը կիրառվել է կորոնավիրուսով հիվանդ անձի բուժման մեջ.Գրիգորյան
Բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնեով, որ Երևանում «Պլակվենիլ» արգելված...
Աղբյուր` Panorama.am
19:07
Կհիմնանորոգվի Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը
Կհիմնանորոգվի Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵն տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Sony»- ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում
«Sony»-ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում և ձեռք է բերել 1,4% բաժնեմաս, փոխանցում է news.ru-ն։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:43
ՀՀ դատախազի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
ՀՀ դատախազի տեղակալ , արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հակոբ Արշակյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները
 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Աղբյուր` Panorama.am
18:27
Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ
Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ փոխխոսնակը շարունակաբար վիրավորում է լրագրողներին.«Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականների դեմ ուղղված նման հարձակումները։ Այս մասին նշված է...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հուլիսի 9-ի դրությամբ դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 9-ի  դրությամբ  կայացվել է  4339 կազմակերպության գործունեության...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հայտնի են VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա VBET Հայաստանի գավաթի 2019/2020 խաղարկության եզրափակիչը: Միմյանց դեմ առաջին անգամ կմրցեն...
Աղբյուր` Panorama.am
17:57
Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:...
Աղբյուր` Panorama.am
17:50
Փաշինյան. Օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես եկող ուժերը պիտի արժանանան կոշտ հակազդեցության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կեցցե Արսեն Թորոսյանը, փառք Տիգրան Ավինյանին, կեցցե Վալերի Օսիպյանը. կոչեր Հանրապետության Հրապարակում
Քաղաքացի Միքայել Մարգարյանը Հանրապետության հրապարակում ակցիա է անում, որի ժամանակ ավտոմեքենայով պտտվում է հրապարակում և բարձրախոսով կոչ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թուրքիայի Պետական ​​խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
Այսպիսով, Թուրքիայի իշխանություններն օրինական հնարավորություն են ստացել փոխելու Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի։
Աղբյուր` Panorama.am
17:27
«Բիլայն»-ում աշխատանքից զանգվածային ազատումներ չեն լինելու. Հայկ Եսայան
«Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են, որ ընկերությունը վաճառվի Եսայան եղբայրներին։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Սերժ Սարգսյանին ներկայացրել են Ամարաս վանական համալիրի աշխատանքների ընթացքը
ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արաբագետ. Կարևոր է, որ բարեկամական Իրանում մեկընդմիշտ հասկանան՝ նման բան չի կարող լինել
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իսրայելի «արշինների» մասին Դիմացինի կողմից թյուր...
Աղբյուր` Panorama.am
17:06
«Առինջ մոլում» հայտնաբերվել են խախտումներ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ...
Աղբյուր` Panorama.am
17:00
ՀՅԴ ՀԵՄ. Հաշվի առնելով ԿԳՄՍՆ-ի և անձմաբ Արայիկ Հարությունյանի գործողությունները և արժեհամակարգը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության  հրապարակած «Պետական...
Աղբյուր` Panorama.am
16:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները մի քանի նամակ են ուղարկել Անկարա՝ կոչ անելով չփոխել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը։ ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Զեկույց․ Թուրքիայում լրագրությունը ասոցացվում է ահաբեկչության հետ
Թուրքիայում գործող «Մամուլի և իրավական աշխատանքների միությունը» (MLSA) «Մամուլի միջազգային ինստիտուտի» (IPI) հետ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ և վարկի ձևակերպման արագ ու հարմարավետ գործընթաց՝ ինչպես առաջնային, այնպես էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}