Այս տարի Ամանորը կնշվի յուրահատուկ ձևով
Քաղաքապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը, որը կհետաքրքրի ոչ միայն Երևանի բնակիչներին, այլև քաղաքի հյուրերին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Այս տարի Ամանորը պետք է նշվի յուրահատուկ ձևով, ունենանք ծրագիր, որ մեր քաղաքացիները, այլընտրանք փնտրելու փոխարեն, Ամանորն անցկացնեն հենց քաղաքում՝ Հանրապետության հրապարակում: Այդ օրերին Երևանը հյուրընկալում է նաև արտերկրից ժամանած մեր բազմաթիվ հայրենակիցներին ու այլ զբոսաշրջիկներին: Այս առումով շատ կարևոր է տոնական օրերը հետաքրքիր դարձնել նաև տուրիզմի զարգացման տեսանկյունից»,-նշել է քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան