ՀՀ ԱԳՆ ներսում Լավրովն է, դրսում՝ ակցիա անող ՀՀԿ երիտասարդները
Մինչ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընթանում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, շենքի դիմաց ՀՀԿ երիտասարդներն ակցիա էին իրականացնում:
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության երիտասարդները Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց հանդես եկան հայտարարությամբ, նրանք ցանկանում էին նամակ և դատարկ ճամպրուկ հանձնել ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին։
«Այս ճամպրուկները նույնքան դատարկ են, որքան մեր պետութան արտաքին քաղաքականությունը, որ վարվել է վերջին շրջանում, նույնքան դատարկ են, ինչքան իրենց արած խոստումները», - լրագրողներին ասաց ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ քաղաքական օրակարգից դուրս է բերվել Սանկտ Պետեբուրգի և Վիենայի պայմանավարածություններ, անհասկանալի բանաձև է շրջանառվում, որը չի ներառում իր մեջ ազգերի ինքնորոշման իրավունքը:
Ակցիայի մասնակիցներին հանդիպեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա վերցրեց միայն նամակը՝ նշելով, որ կփոխանցի այն:
Հ. Մամիջանյանի խոսքով, իրենց ցանությունն է, որպեսզի նախարարը կարդա նամակը, սերտի ու փոփոխի իր աշխատելաոճը: