Ասադը չի ցանկանում հանդիպել Էրդողանին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման գաղափարը տեղին չէ:
«Այժմ նրա (Թուրքիայի նախագահ) հետ հանդիպումը ինձ թվում է անտեղին: Հազիվ թե նա, ով գրավում է քո տարածքը, կարող է ցանկալի զրուցակից լինել»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Ասադը:
Նա հիշեցրել է, որ նախկինում երկու հանդիպում ունեցել է թուրք առաջնորդի հետ:
«Մենք դեմ չենք թշնամիների հետ բանակցությունների բուն սկզբունքին, մանավանդ, երբ հաշվի ենք առնում, որ մենք թուրք ժողովրդին չենք համարում թշնամի: Թուրքերը մեր հարևաններն են, մեզ միավորում է ընդհանուր անցյալը, նրանք ուղղակի չեն կարող լինել Սիրիայի թշնամին: Մեր թշնամին է՝ Էրդողանն ու նրա քաղաքականությունը և նրա մերձավորները: Այն փաստը, որ մենք միասին դիմադրել ենք ահաբեկչական խմբավորումներին ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում, չի ենթադրում միասնական կարծիք այլ հարցերի շուրջ, հատկապես այն բանից հետո, երբ նա հրապարավ և պաշտոնապես կազմակերպեց ներխուժումը Սիրիա»,- ասել է Սիրիայի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Սիրիայի հարցով Ռուսաստանից դժգոհ է
- Հետաքրքիր դիրքային տեղաշարժեր են գրանցվում Սիրիայում.արաբագետ
- ԱՄՆ-ն ցուցադրաբար դուրս եկավ Սիրիայի հյուսիս-արևելքից՝ արտոնելու համար Թուրքիայի ագրեսիան. Արաբագետ
- Բաշար Ասադ. Հայերն ինտեգրվել են, բայց չեն ձուլվել սիրիական հասարակությանը
- Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել գերեվարված սիրիացի զինվորներին
- Թուրքական հարձակումից սիրիական Ռաս ուլ Այնում 21 մարդ է զոհվել
- Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան»
- Սիրիական բանակը հինգ տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա