Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը բողոքի ակցիաների արդյունքում հրաժարական է տվել
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ բանակը և ոստիկանությունն անցան ընդդիմությանն կողմն ու միացան նրա հրաժարականի պահանջին։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Մորալեսի խոսքով, նա քայլեր է ձեռնարկում ՝ մարդկանց պաշտպանելու համար, մասնավորապես, քաղաքացիական ծառայողներին, եղբայրներին ու քույրերին:
Նշվում է, որ հոկտեմբեր 20-ին Բոլիվիայում բողոքի ցույցեր սկսվեցին նախագահական ընտրություններում քվեների հաշվարկի պատճառով: Բողոքի ակցիաների 3 շաբաթվա ընթացքում մոտ 400 մարդ է տուժել: Մորալեսն ասում էր, որ ընդդիմության կողմից իր հրաժարականի պահանջը հակասահմանադրական է, ապօրինի և հեղաշրջման փորձ է: