Դեկտեմբերի 8-ին չորս համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ
Դեկտեմբերի 8-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններ կանցկացվեն չորս համայնքներում։
ԿԸՀ պաշտոնական էջի փոխանցմամբ, համայնքապետ կընտրեն Արարատի մարզի Տափերական ու Արագածոտնի մարզի Ավան գյուղերում։
Արարատի մարզի Նորաշեն ու Արմավիրի մարզի Ծիածան համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակված։
Թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն նոյեմբերի 13-ից 17-ը, գրանցումը կատարվում է նոյեմբերի 17-19-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 26-ին ու կավարտվի դեկտեմբերի 6-ին։ Թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ևս 12 համայնքում նշանակված են հերթական ընտրություններ։ Դրանցից 10-ում համայնքապետ են ընտրելու, երկուսում՝ ավագանի։
Հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեին համապատասխան ընտրական հանձնաժողով նոյեմբերի 3-8-ը։
Թեկնածուների գրանցումը կատարվելու է նոյեմբերի 8-13-ն ընկած հատվածում։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին ու կավարտվի դելտեմբերի 6-ին։
Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ